«Չենք լռելու» -ն տարուայ լաւագոյն հեռուստահաղորդում է ճանաչել «Երկիր Մեդիա»-ի «Այս օրը»
24-12-2011 15:13:50 | Հայաստան | Հասարակութիւն
«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնութեան որոշմամբ 2011 թուականի լաւագոյն հեռուստահաղորդում է ճանաչուել «Երկիր Մեդիա» հեռուստաընկերութեան «Այս օրը» ամենօրեայ հաղորդաշարը` հեռուստաեթերը հասարակութեան կրթական մակարդակը բարձրացնելու նպատակով օգտագործելու եւ եթերային աղբին հակակշռելու համար:
Նախաձեռնութիւնը նշում է, որ «Երկիր Մեդիա»-ն հայկական միակ հեռուստաալիքն է, որի որեւէ հաղորդում չի յաւակնում «Աղբ եթերից» մրցանակը ստանալու:
«Չենք լռելու»-ն առաջարկում է դիտել «Այս օրը»-ի թողարկումներից մէկը.
http://www.youtube.com/watch?v=zEsdfddLrRo