Լիոնել Մեսսի. «Թիմային յաղթանակը գերադասում եմ անձնականից»


Լիոնել Մեսսի. «Թիմային յաղթանակը գերադասում եմ անձնականից»

  • 24-05-2011 11:14:19   |   |  Սպորտ
«Բարսելոնայի» արգենտինացի կիսապաշտպան Լիոնել Մեսսին յայտարարել է, որ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ հանդիպումը անգլիական Մանչեսթր Իւնայթեդի հետ անցկացնելու է այնպէս, ասես դա իր վերջին հանդիպումն է: Արգենտինացին ցանկանում է, որ կրկնուի 2009թ.-ին Հռոմում Չեմպիոնների Լիգայում «Բարսելոնայի» յաղթանակը Իւնայթեդի նկատմամբ: Յիշեցնենք, որ այդ հանդիպումն աւարտուեց «Բարսելոնայի» յաղթանակով` 2-0, իսկ Լիոնել Մեսսին՝ գլխաւոր հերոսներից մէկն էր: Լ.Մեսսին անդրադարձել է նաեւ Մադրիդի «Ռէալի» պորտուգալացի կիսապաշտպան Կրիշտիանու Ռոնալդուի սահմանած ռեկորդին (պորտուգալացին 34 խաղում դարձել է 40 գոլի հեղինակ). «Ես կը ցանկանայի լաւագոյն ռմբարկուն լինել, սակայն Կրիշտիանուն վերջին մի քանի խաղերում բաւականին շատ գոլեր խփեց: Ես նրան շնորհաւորում եմ, սակայն ինձ համար թիմային յաղթանակն աւելի կարեւոր է»,- ասել է Լ.Մեսսին։
  -   Սպորտ