Իսպանիայի ֆուտբոլի առաջնութեան 2010-2011թթ. մրցաշրջանն աւարտուեց:
Վերջին տուրում առաջնութեան առաջատար Բարսելոնան յաղթեց Մալագային 3-1 հաշուով, իսկ Մադրիդի Ռէալը սեփական հարկի տակ` «Սանտեագոյ Բեռնաբէու» մարզադաշտում, ջախջախիչ 8-1 հաշուով յաղթանակ տօնեց Ալմերիայի նկատմամբ:
Մալագա-բարսելոնայ խաղում գոլերի հեղինակ դարձան Սեբաստիան Ֆերնանդեսը (Մալագայ) եւ Բարսելոնայի 3 խաղացողներ` Բոյեան Կրկիչը, Իբրահիմ Աֆելայն ու Մարկ Բարտրան:
Ռէալ Մադրիդ-ալմերիայ խաղում Պորտուգալացի կիսապաշտպան Կրիշտիանու
Ռոնալդուն եւ ֆրանսիացի յարձակուող Կարիմ Բենզեման մէկական դուբլի հեղինակ դարձան, իսկ Էմանուէլ Ադեբայորը դարձաւ հեթ-տրիկի հեղինակ:Գոլի հեղինակ դարձան նաեւ Ռէալի երիտասարդ ֆուտբոլիստ Խոսէն եւ Ալմերիայի յարձակուող Կալուն:
Այսպիսով Բարսելոնան յաղթեց Իսպանիայի առաջնութիւնում 96 միաւորով: Մադրիդի Ռէալը 92 միաւորով առաջնութեօն փոխչեմպիոնն է, Վալենսիան երրորդը` 71 միաւոր: