ԱՄՆ -ն արդէն 750 մլն դոլար է ծախսել Լիբիայում ռազմական օպերացիայ իրականացնելու համար: «Այս պահին ծախսերը հասնում են 750 մլն դոլարի եւ մենք կը գտնենք գումար»,-հաղորդում է Reuters -ը ` մէջբերելով ԱՄՆ պաշտպանութեան նախարար Ռոբերտ Գեյթսի խօսքերը:
Ապրիլի սկզբին ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրամանատար Մայքլ Դոնլին յայտարարել է, որ Լիբիայում Ամն-ի ռազմաօդային ուժերի կողմից իրականացուող օպերացիայի ժամանակ իւրաքանչիւր օր ծախսուել է 4 մլն դոլար:
Յիշեցնենք, որ փետրուարի կէսերին Լիբիայում զանգուածային բողոքի ակցիաներ սկսուեցին երկիրը աւելի քան 40 տարի ղեկավարած Քադաֆիի դէմ: Բողոքի ակցիաները վերաճեցին արիւնալի հակամարտութեան կառավարական ուժերի եւ ապստամբների միջեւ:
Մակ-ի Անվտանգութեան խորհուրդը մարտի 17_ին ընդունեց մի բանաձեւ, որով կոչ էր անում վերանայել Լիբիայի օդային տարածքում թռչելու արգելքը եւ հնարաւորութիւն ստեղծել արտասահմանեան երկրների ռազմական ուժերի միջամտութեան համար:
Կազմուեց կոալիցիա, որի մէջ մտնում էր Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան. Ամն-ն, Կանադան, Բելգիան, Իտալիան, Իսպանիան, Դանիան, Նորվեգիան, բայց ապրիլի սկզբին Ամն-ն յայտարարել է, որ դադարեցնում է իր ակտիւ մասնակցութիւնը այդ գործողութեան մէջ: