Քննարկուել էն Արցախում բանկային ոլորտում հայկական երկու հանրապետութիւնների փոխգործակցութեանն առնչուող հարցեր
21-05-2011 16:12:04 | Հայաստան | Տնտեսութիւն
Արցախի Հանրապետութեան Նախագահ Բակոյ Սահակեանը մայիսի 21-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետութեան Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջաւադեանի հետ:
Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեցին Արցախի Հանրապետութեան Նախագահի աշխատակազմի Տեղեկատուութեան գլխաւոր վարչութիւնից, հանդիպմանը քննարկուել էն Արցախում բանկային գործի զարգացմանը, ինչպէս նաեւ այդ ոլորտում հայկական երկու հանրապետութիւնների փոխգործակցութեանն առնչուող հարցեր: