Մայիսի 16-ից 21-ն ընկած ժամանակահատուածում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտուել է 200-ից աւելի անգամ, արձակուել է շուրջ 1500 կրակոց


Մայիսի 16-ից 21-ն ընկած ժամանակահատուածում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտուել է 200-ից աւելի անգամ, արձակուել է շուրջ 1500 կրակոց

  • 21-05-2011 16:03:16   | Հայաստան  |  Քաղաքական
Համաձայն Պաշտպանութեան բանակի օպերատիւ ամփոփագրի, մայիսի 16-ից 21-ն ընկած ժամանակահատուածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զօրքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտուել է 200-ից աւելի անգամ, ինչի արդիւնքում հայկական դիրքերի ուղղութեամբ, տարբեր տրամաչափի զինատեսակներից արձակուել է շուրջ 1500 կրակոց: Բացի ինքնաձիգերից, առաջնային գծում հակառակորդը կիրառել է նաեւ «ՍՎԴ» եւ թուրքական արտադրութեան «Իստիգալ» տիպի դիպուկահարային հրացաններ ու «ՊԿ», «ԴՇԿ» եւ «ՈՒՏԵՕՍ» տիպի գնդացիրներ: Ըստ ՊԲ Լրատուութեան եւ քարոզչութեան բաժնի հաղորդագրութեան, Պաշտպանութեան բանակի առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկուած համարժէք գործողութիւններից յետոյ հակառակորդի կրակային ակտիւութիւնը ճնշուել է: Հայկական կողմը կորուստներ չի ունեցել:
  -   Քաղաքական