Ջեյմս Կ'եմերոնի «Տիտանիկ» ֆիլմի 3-D տարբերակը պաշտօնապէս կը ցուցադրուի թատրոններում 2012 թ-ի ապրիլի 6-ին:
Ըստ Պարամաունթի` Լէոնարդոյ դի Կ'ապրիոյի եւ Քեյթ Ուինսլեթի մասնակցութեամբ ֆիլմի նորացուած տարբերակի ցուցադրութեան ժամանակի ընտրութիւնը նուիրուած է Տիտանիկի ճանապարհորդութեան 100-ամեակին, որն սկսուել է ապրիլի 10-ից:
«Մի ամբողջ սերունդ չի տեսել Տիտանիկն այնպէս, ինչպէս պէտք է տեսնէր` մեծ էկրաններին: Իսկ սա այն Տիտանիկն է լինելու, որը երբեք ոչ ոք չի տեսել` 3D ֆորմատով, աւելի հզօր պատկերներով»,- ասել է Քեմերոնը:
Նշենք, որ «Տիտանիկ»-ը բոլոր ժամանակների ամենաշահութաբեր ֆիլմերի ցանկում 2-րդն է: Ամն-ում այն հաւաքել է 600 մլն դոլար, իսկ արտասահմանում` 1.2 մլրդ: