Սիբիրում անտառային հրդեհների մակերեսը 123,6 հեկտարից հասել է 676,6 հեկտարի: Այս մասին տեղեկացնում է Ռիա-նովոստին: 676,6 հա ընդհանուր մակերեսով հրդեհների 32 տարածքներից յաջողուել է մարել 12-ը` 430 հա մակերեսով: Դրանք մարելու ուղղութեամբ աշխատում է 1000-ից աւելի մարդ` 243 սարքաւորումներով: Տեղի Արտակարգ իրավիճակների նախարարութեան հաղորդմամբ` հրդեհների հիմնական պատճառը տեղի բնակչութեան գործունէութիւնն է: