ԵԱՀԿ-ն պէտք է աւելի լուրջ ուշադրութիւն դարձնի Ադրբեջանի ապակառուցողական կեցուածքի վրայ


ԵԱՀԿ-ն պէտք է աւելի լուրջ ուշադրութիւն դարձնի Ադրբեջանի ապակառուցողական կեցուածքի վրայ

  • 18-03-2011 18:53:37   | Հայաստան  |  Քաղաքական
Արցախի Հանրապետութեան նախագահ Բակոյ Սահակեանը մարտի 18-ին Երեւանում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտուայի Հանրապետութեան արտգործնախարար Աուդրոնիուս Աժուբալիսի հետ: Հանդիպման ընթացքում քննարկուել էն ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր: Բ.Սահակեանը ներկայացրել է պաշտօնական Ստեփանակերտի դիրքորոշումը հակամարտութեան կարգաւորման շուրջ, ընդգծելով, որ ադրբեջանա-ղարաբաղեան յարաբերութիւնները պէտք է կարգաւորուէն խաղաղ ճանապարհով ու անմիջական երկխօսութեան միջոցով: Այս համատեքստում նա կարեւորել է բանակցային գործընթացի լիարժէք ձեւաչափի վերականգնման անհրաժեշտութիւնը` Արցախի լիիրաւ մասնակցութեամբ, այն համարելով հակամարտութեան կարգաւորման կարեւորագոյն բաղադրամասերից մէկը: Նա նշել է նաեւ, որ Եահկ-ն պէտք է աւելի լուրջ ուշադրութիւն դարձնի Ադրբեջանի ապակառուցողական եւ հակահայկական կեցուածքի վրայ, ինչը մեծապէս խոչընդոտում է ինչպէս հակամարտութեան կարգաւորմանը, այնպէս էլ տարածաշրջանում փոխվստահութեան մթնոլորտի ձեւաւորմանը: Երկուստէք նշուել է, որ Մինսկի խմբի շրջանակները հանդիսանում էն հակամարտութեան կարգաւորման ամենաարդիւնաւէտ հարթակը եւ այն այլ ատեաններ տեղափոխելը միմիայն կը վնասի գործընթացին: Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետութեան արտաքին գործերի նախարար Գէորգի Պետրոսեանը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը, պաշտօնատար այլ անձինք: Ինչպէս հանդիպման աւարտին լրագրողներին յայտնեց Բ.Սահակեանը, հանդիպմանն ինքը նշել է, տարածաշրջանային բոլոր այցելութիւնների ժամանակ ԵԱՀԿ առաքելութիւնը անպայման պէտք է լինի նաեւ Ղարաբաղում։ Ըստ նրա, միայն այդ դէպքում տարածաշրջանային այցը կարող է ծառայել իր նպատակին։ Բ.Սահակեանըյայտարարեց, որ դիպուկահարներին շփման գծից հեռացնելու հարցը գործնականում կարող է քննարկուել միայն այն դէպքում, երբ տեսանելի լինի ադրբեջանական կողմի կառուցողական մօտեցումը։ «Իսկ մինչ այդ հիմք ունենք յայտարարելու, որ Ադրբեջանը բազմիցս խախտել է ձեռքբերուած համաձայնութիւնները եւ այդ պարագայում դիպուկահարների միակողմանի դուրս բերումը սահմանից անթոյլտարելի է»,- նշեց նա։ Բ.Սահակեանի խօսքերով, յատկապէս բանակցային գործընթացի առանցքային փուլերում սահմանային միջադէպերը կարծես Ադրբեջանի համար գործելաոճ էն դարձել։ Նա նշեց, որ Եահկ-ն նման դէպքերում պէտք է իր լիազօրութիւններն օգտագործի լիարժէքօրէն եւ պատժամիջոցնէր կիրառի։ Հրադադարի խախտման իւրաքանչիւր դէպքի առթիւ հետաքննութիւն եւ շփման գծում դիտարկում անցկացնելու առաջարկների կապակցութեամբ Բ.Սահակեանն ասաց, որ հայկական կողմի համար այդ առաջարկն ընդունելի է, սակայն այն ենթադրում է իրաւական ծաւալուն փաթեթի մշակում։ ԵԱՀԿ գործող նախագահի հետ հանդիպմանը նա պատրաստակամութիւն է յայտնել մասնակցել այդ փաթեթի մշակմանը։ Բ.Սահակեանը միաժամանակ ընդգծել է, որ եթէ նման քննութիւնը եւ նման դիտարկումը հնարաւորութիւն կը տան անգամ մէկ զինուորի կեանք փրկել շփման գօտում, ապա ղարաբաղեան կողմը պատրաստ է այդ գործընթացին հետեւել նաեւ առանց իրաւական փաստաթղթերի։
  -   Քաղաքական