Երիտասարդ գիտնականներին եւ ստեղծագործական միութիւնների անդամներին «Վտբ-հայաստան Բանկ»-


Երիտասարդ գիտնականներին եւ ստեղծագործական միութիւնների անդամներին «Վտբ-հայաստան Բանկ»-

  • 18-03-2011 14:29:33   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Մարտի 18-ին ,եպհ շրջանաւարտների միաւորումէ Հկ-ի եւ ,վտբ-հայաստան Բանկէ Փբը-ի միջեւ կնքուել է համագործակցութեան համաձայնագիր, որը ստորագրել էն ԵՊՀ շրջանաւարտների միաւորման նախագահ, ՀՀ Սպորտի եւ երիտասարդութեան հարցերի փոխնախարար Արսէն Քարամեանը եւ Վտբ-հայաստան Բանկի Գլխաւոր տնօրէն-տնօրինութեան նախագահի տեղակալ Մհեր Գրիգորեանը: ,մատչելի բնակարան երիտասարդ գիտնականներին եւ ստեղծագործական միութիւնների անդամներինէ բնակարանային ապահովութեան սոցիալական ծրագրի շահառուներին մատչելի պայմաններով հիփոթեքային վարկեր տրամադրելու նպատակով ԵՊՀ շրջանաւարտների միաւորման կողմից յայտարարուած մրցոյթում յաղթող է ճանաչուել ,վտբ-հայաստան Բանկէ Փբը-ն: Վտբ-հայաստան Բանկի Գլխաւոր տնօրէն-տնօրինութեան նախագահի տեղակալ Մհեր Գրիգորեան,- ,մենք շատ ուրախ ենք մասնակցել այս ծրագրին եւ աջակցել Հայաստանում բնակուող երիտասարդ գիտնականներին ձեռք բերել սեփական բնակարան: Վտբ-հայաստան Բանկը պատրաստակամ է մասնակցելու նմանատիպ ծրագրերին, որոնք ուղուած էն ինչպէս ստեղծագործական միութիւնների ներկայացուցիչների, այնպէս էլ երկրի ողջ բնակչութեան սոցիալ-կենցաղային պայմանների բարելամանըէ: Համաձայն համագործակցութեան համաձայնագրի` Միաւորման կողմից իրականացուող ,մատչելի բնակարան երիտասարդ գիտնականներին եւ ստեղծագործական միութիւնների անդամներինէ ծրագրի շահառուներին ,վտբ-հայաստան Բանկէ Փբը-ի կողմից կտրամադրուէն հիփոթեքային վարկեր 10-ից մինչեւ 20 տարի մարման ժամկէտով, տարեկան մինչեւ 10 տոկոս տոկոսադրոյքով, նուազագոյնը 20% կանխավճարով` կառուցուող գոյքի գրաւադրմամբ: Վտբ-հայաստան Բանկը ծրագրի շահառուներին իր կողմից սահմանուած պայմաններով առաջարկելու է կուտակային աւանդների ծառայութիւններ, եւ շահառուի վարկունակութեան գնահատման ժամանակ հաշուի կ'առնուի նաեւ վերջինիս կողմից աւանդային հաշուին կատարուած վճարումների պատմութիւնը: * * * * ,եպհ շրջանաւարտների միաւորումէ հասարակական կազմակերպութիւնը իրականացնում է ,մատչելի բնակարան` երիտասարդ գիտնականներին եւ ստեղծագործական միութիւնների անդամներինէ բնակարանային ապահովութեան սոցիալական ծրագիրը, որն ուղղուած է Հայաստանի Հանրապետութեան երիտասարդ գիտնականների եւ ստեղծագործողների բնակարանային կարիքների բաւարարմանը: Ծրագրի շրջանակում նախատեսւում է Երեւան քաղաքի Պարոյր Սեւակի 8 հասցէում (ՀՀ ԳԱԱ Ա. Լ. Մնջոյեանի անուան նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի հարեւանութեամբ) կառուցել բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շէնքային համալիր, որի բնակարանները շուկայականից անհամեմատ ցածր գներով տրամադրուելու էն Հայաստանի Հանրապետութեան գիտութիւնների ազգային ակադեմիայի երիտասարդ գիտնականներին եւ Հայաստանի Հանրապետութեան երիտասարդ ստեղծագործողներին (գրողներ, նկարիչներ, թատերական գործիչներ): ,մատչելի բնակարան երիտասարդ գիտնականներին եւ ստեղծագործական միութիւնների անդամներինէ բնակարանային ապահովութեան սոցիալական ծրագրի շրջանակում կառուցուող բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շէնքը լինելու է մոնոլիտ-երկաթբետոնեայ, բազալտի եւ ֆելզիտի արտաքին երեսպատմամբ: Այն ունենալու է 6 շքամուտք, 14 բնակելի յարկ, մէկ, երկու, երեք եւ չորսսենեականոց 216 բնակարաններ, ստորգետնեայ աւտոկայանատեղեր` նախատեսուած մօտ 130 աւտոմեքենաների համար: Բնակարանները շահառուներին յանձնուելու էն ամբողջովին վերանորոգուած` պիտանի միանգամից բնակեցման համար: Շէնքի յարակից տարածքն ամբողջութեամբ բարեկարգուելու է, կառուցուելու էն մանկական խաղահրապարակներ եւ կանաչապատ հանգստի գօտիներ, իսկ շէնքի առաջին յարկն օգտագործուելու է հասարակական սպասարկման նպատակով (առեւտրի, կենցաղ-սպասարկման կենտրոններ, ցուցասրահներ եւ այլն): Տարածքն ունենալու է արտաքին լուսաւորութիւն: Կապալառու կազմակերպութեան կողմից բնակարանների 1քմ.-ի արժէքը սահմանուել է 184000 ՀՀ դրամ: Ծրագրի իրականացման արդիւնքում առաջիկայ երկու տարուայ ընթացքում ստեղծուելու է աւելի քան 500 աշխատատեղեր: Բնակելի համալիրի շինարարութիւնը մեկնարկելու է է 2011 թ-ի ապրիլի 30-ին եւ նախատեսւում է աւարտել մինչեւ 2013թ. փետրուարի 28-ը: ,վտբ-հայաստան Բանկէ ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: ՎՏԲ Բանկ ԲԲԸ հանդիսանում է ,վտբ-հայաստան Բանկէ ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնեայ բաժնետէրը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապէս ներառւում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թուի մէջ: Ներկայ դրութեամբ Բանկն ունի ամենալայն մասնաճիւղային ցանցը ողջ երկրում-68 մասնաճիւղ: ,վտբ-հայաստան Բանկէ Փբը-ի Գովազդի եւ հասարակայնութեան հետ կապերի բաժին
  -   Տնտեսութիւն