Ղարաբաղեան կողմը Ադրբեջանին է յանձնել ԼՂՀ տարածքում գերի վերցուած ադրբեջանական բանակի սերժանտին


Ղարաբաղեան կողմը Ադրբեջանին է յանձնել ԼՂՀ տարածքում գերի վերցուած ադրբեջանական բանակի սերժանտին

  • 17-03-2011 16:03:22   | Հայաստան  |  Քաղաքական
Մարտի 5-ին Սոչիում Հայաստանի Հանրապետութեան եւ Ադրբեջանի Հանրապետութեան նախագահների միջեւ Ռուսաստանի Դաշնութեան նախագահի միջնորդութեամբ ձեռք բերուած պայմանաւորուածութեան համաձայն, մարտի 17-ին տեղական ժամանակով ժամը 14.58 -ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան եւ Ադրբեջանի Հանրապետութեան միջեւ սահմանի Բաշ Քարուենդ գիւղի մօտակայ հատուածում ղարաբաղեան կողմը Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտէի Ստեփանակերտի եւ Երեւանի գրասենեակների օժանդակութեամբ ադրբեջանական կողմի ներկայացուցիչներին է յանձնել ԼՂՀ տարածքում գերի վերցուած ադրբեջանական բանակի սերժանտ Անվար Հաջիեւին: Միաժամանակ հայկական կողմին է յանձնուել Հայաստանի Տաւուշի շրջանի Հաղարծին գիւղի բնակիչ, 1978 թ. ծնվ. Արթուր Բադալեանը: Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան իշխանութիւնները ըստ ամենայնի օժանդակել էն գերիների փոխանակման գործընթացին: Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան ռազմագերիների, պատանդների եւ անյայտ կորածների հարցերով պետական յանձնաժողով
  -   Քաղաքական