Նոր պայթիւն է գրանցուել Ճապոնիայի «Ֆուկուսիմայ 1» ատոմակայանում


Նոր պայթիւն է գրանցուել Ճապոնիայի «Ֆուկուսիմայ 1» ատոմակայանում

  • 15-03-2011 12:03:37   |   |  Միջազգային
Նոր պայթիւն է գրանցուել Ճապոնիայի «Ֆուկուսիմայ 1» ատոմակայանում՝ չորրորդը վերջին օրերի ընթացքում: Պայթիւնից յետոյ ատոմակայանի երրորդ ռէակտորի շրջանում եւ դրա մերձակայքում ճառագայթման չափաքանակը գերազանցել է տարեկան թոյլատրելի նորման 400 անգամ, իսկ ատոմակայանի չորրորդ էներգաբլոկում տեղի ունեցած պայթիւնից անմիջապէս յետոյ, ըստ Kyodo ճապոնական լրատուական գործակալութեան, ատոմակայանի տարածքում այդ ցուցանիշը գերազանցուել էր ութ անգամ: Ճապոնիայի վարչապետ Նաոտոյ Կանը հեռուստաուղերձով դիմել է ժողովրդին: Նա յայտնել է, որ «Ֆուկուսիմա1» ատոմակայանի 4-րդ բլոկում հրդեհ է բռնկուել: Վարչապետն ասել է նաեւ, որ տեղի է ունեցել ճառագայթման արտահոսք: Ատոմակայանի 30 կմ շառաւղով գօտու բնակայրերում ապրող բնակիչներին վարչապետը կոչ է արել դուրս չգալ տանից, փակել դռներն ու պատուհանները: 20 կմ գօտու բնակիչներն արդէն տարհանուել էն: Նա նաեւ յայտնել է, թէ արտահոսքը կանխելու համար հնարաւոր բոլոր քայլերը ձեռնարկւում էն: Յիշեցնենք, որ մարտի 11-ին Ճապոնիայում 9.0 մագնիտուդ ուժգնութեամբ երկրաշարժի եւ դրան յաջորդած ցունամիի հետեւանքով զոհերի եւ անհետ կորածների թիւը առայժմ հասել է 6000-ի:
  -   Միջազգային