Սոտքում սկսուել է ոսկու հանքանիւթի վերամշակման սարքի տեղադրումը


Սոտքում սկսուել է ոսկու հանքանիւթի վերամշակման սարքի տեղադրումը

  • 11-03-2011 18:47:30   | Հայաստան  |  Հասարակութիւն
Սոտք գիւղի վարչական տարածքում արդէն մի քանի օր է, ինչ ,GeoProMining Goldէ ընկերութիւնը սկսել է Սոտքի հանքավայրի ոսկու հանքանիւթի մանրացման համար ջարդող եւ մանրացնող սարքի տեղադրման աշխատանքները: Գիւղի բնակիչներն անհանգիստ էն. ,ինչպէս դա կարող է անդրադառնալ մեզ վրայ, մենք չգիտենք: Մեզ ոչ ոք ոչինչ չի բացատրելէ,- ,էկոլուրե-ի հետ զրոյցում ասաց Սոտքի աւագանու ներկայացուցիչը: Ինչպէս պարզուեց, ջարդող եւ մանրացնող սարքի տեղադրման նախագիծը չի ներկայացուել ՀՀ բնապահպանութեան նախարարութեան բնապահպանական փորձաքննութեանը: ,էկոլուրե-ի հարցին, թէ ինչու նախագիծը չի ներկայացուել ՀՀ բնապահպանութեան նախարարութեան բնապահպանական փորձաքննութեան դիտարկմանը, ընկերութեան ներկայացուցիչ Արմէն Մելքոնեանը պատասխանեց, որ չի կարծում, որ ջարդող եւ մանրացնող սարքի համար ինչ-որ թոյլտւություն է անհրաժեշտ: Նշենք, որ հանքանիւթի մանրացումը վերամշակման գործընթացի նախնական փուլն է, որը Սեւանի աւազանում արգելւում է ,սեւանայ լճի մասինէ ՀՀ օրէնքի 10-րդ յօդուածով: Հաշուի առնելով այն, որ ամէն ամիս ընկերութիւնն արդիւնահանում է թունաւորութեան առաջին դասի տարրեր պարունակող 60-70 հազար տոննա հանքանիւթ, ինչպէս նաեւ հանքանիւթը պարունակում է ռադիօակտիւ տարրեր, օրինակ` թորիում, կարելի է անմիջապէս ասել, որ Սոտքի բնակիչների անհանգստութիւնն ունի բոլոր հիմքերը, քանի որ մանրացման արդիւնքում առաջացող փոշին անմիջապէս կը նստի նրանց տարածքների վրայ, Սոտք գետի վրայ, տեղումների հետ կը ներթափանցի ստորգետնեայ ջրերի մէջ, իսկ այնուհետեւ` Սեւանայ լիճ: Զարմանալի է միայն այն, որ ՀՀ բնապահպանութեան նախարարութիւնը, ,սեւանէ ազգային պարկը, բնապահպանական պետական տեսչութիւնն անհանգստութեան ոչ մի հիմք չէն տեսնում:
  -   Հասարակութիւն