«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԷՆԻԱ» ԲԲԸ-ում մայիսի 19-ին իրականացուել է 2.65 մլն ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք
19-05-2011 17:48:24 | Հայաստան | Տնտեսութիւն
Մայիսի 19-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԷՆԻԱ» ԲԲԸ-ում իրականացուել է 2 մլն 650 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 374 դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռուած փոխարժէքով: Ինչպէս տեղեկացնում է Հայաստանի Կենտրոնական բանկի հասարակայնութեան հետ կապերի ծառայութիւնը, փակման գինը կազմել է 374 դրամ: