Բակոյ Սահակեանը կարեւորել է Ֆրանսիայի դերակատարութիւնը ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման գործում


Բակոյ Սահակեանը կարեւորել է Ֆրանսիայի դերակատարութիւնը ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման գործում

  • 09-03-2011 17:29:47   |   |  Քաղաքական
Արցախի Հանրապետութեան Նախագահ Բակոյ Սահակեանը մարտի 9-ին այցելել է Ֆրանսիայի Հանրապետութեան Սենատ եւ հանդիպել նրա մի խումբ անդամների հետ: Բակոյ Սահակեանը կարեւորել է Ֆրանսիայի դերակատարութիւնը ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման եւ տարածաշրջանային խաղաղութեան ու կայունութեան պահպանման գործում` միաժամանակ ընդգծելով Արցախի շահագրգռուածութիւնը Ֆրանսիայի, մասնաւորապէս, նրա օրէնսդիր թեւի հետ համագործակցութեան մէջ: Նախագահը ներկայացրել է ղարաբաղեան հիմնախնդրի, Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման ներկայ վիճակը եւ արտաքին քաղաքականութեան հիմնական ուղղութիւնները: Երկուստէք նշուել է նման հանդիպումների կարեւորութիւնը երկկողմ յարաբերութիւնների զարգացման տեսանկիւնից: Հանդիպմանը ներկայ էին Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Վիգէն Չիթեչեանը, Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Յովհաննէս Գէորգեանը, պաշտօնատար այլ անձինք: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՈՒՈՒԹԵԱՆ ԳԼԽԱՒՈՐ ՎԱՐՉՈՒԹԻՒՆ
  -   Քաղաքական