03-03-2011 02:17:51 | Հայաստան | Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ
Նորութիւն չէ, որ Microsoft-ը որոշել է օգտագործել Apple-ի կողմից գրանցած բրենդային համարուող App store անուանումը, որպէս փաստարկ բերելով, այդ կապակցութիւնն ընդամէնը նշանակում է Ծրագրերի խանութ, իսկ դա նշանակում է, որ վերջինս կարող են կիրառել բոլոր ցանկացողները:
Apple-ն ի պատասխան Microsoft-ի այս արարքի որոշել վերջինից վերցնել... Windows-ը, եւ արդէն ուղարկել է համապատասաան հարցում պատենտների եւ բրենդների գրասենեակ:
Ինչպէս յայտարարեցին Aplle ընկերութեան ներկայացուցիչները, Microsoft-ի կողմից որպէս ապրանքային անուն երկար տարիներ օգտագործուող այս բառը չի կարող այդպիսին համարուել, քանի որ նոյնպէս ընդամէնը նշանակում է... պատուհաններ:
Apple-ի պնդմամբ, բոլոր կազմակերպութիւնները բաւականին լաւ լուծումներ են գտնում իրենց համացանցային խանութներին անուններ տալու հարցում (Android Market եւ այլն), եւ միայն Microsoft-ն է, որ բողոքաւոր է մնացել :