27-02-2011 22:34:53 | Հայաստան | Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ
Վյետնամի Տեղեկատուութեան եւ հեռահաղորդակցութեան նախարարութիւնը հրահանգ է տուել բոլոր ինտերնետ պրովայդերներին սկսած մարտի 3-ից ժամը 22:00-8:00 արգելափակել բոլոր օնլայն խաղերը: Հրահանգը չկատարող բոլոր պրովայդերները կը փակուեն: Այս մասին հաղորդում է Վյետնամ Նիւզը:
Այս քայլով Վյետնամի կառավարութիւնը փորձում է կրճատել երեխաների ուշ ժամերին համակարգիչների առաջ նստելու հաւանականութիւնը:
Չինաստանում նոյնպէս փորձում են լուծել այս խնդիրը, բայց ծնողների օգնութեամբ:
Մեզ մօտ դեռ ամէն ինչ առջեւում է: