Անլար ինտերնետ կապի (WiFi) թողունակութիւնը կարող է կրկնակի մեծանալ
27-02-2011 14:36:32 | ԱՄՆ | Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ
Ստենֆորդ համալսարանի գիտնականնները պնդում են, որ ժամանակակից անլար ցանցերի հնարաւորութիւնը կարող է կրկնապատկուել առանց որեւէ լրացուցիչ յաճախականութեան: Դա բացատրւում է նրանով, որ անլար ցանցերով տուեալների փոխանցման ժամանակ ելքային ազդանշանների ուժը նշանակալիօրէն գերազանցում է ներգնայ ազդանշանների ուժին: Արդիւնքում անհնար է դառնում տուեալների միաժամանակեայ ընդունումը:
Առաջակուող տեխնոլոգիան թոյլ է տալիս անցնել ամբոջական երկկողմ հաղորդակցութեան, որի դէպքում տուեալների փոխանցման եւ ընդունման համար միաժամանակ կ'օգտագործուի միեւնոյն յաճախականութիւնը:
Նման համակարգի աշխատանքի սկզբունքը որոշակիօրէն նման է ականջակալների` արտաքին աղմուկի ճնշման աշխատանքին:
Ելքային ազդանշանների յայտնիութիւնից ելնելով հետազօտողներն առաջարկում են վերջինիս բնութագրիչ ինֆորմացիան օգտագործել ֆիլտրի պարամետրերի եւ համեմատաբար թոյլ մուտքային ազդանշանների ընդունման համար:
Արդիւնքում հնարաւոր է դառնում միաժամանակ ուղարկել եւ ստանալ ինֆորմացիայ, որը նպաստում է կապի թողունակութեան կրկնակի աւելացմանը :
Գիւտի արտօնագրի համար հետազօտողներն արդէն դիմում են ներկայացրել եւ կարծում են, որ նոր տեխնոլոգիան ունի ապագայ: