Եւրոպայի Լիգայ. Պորտուգալական դերբիում յաղթեց «Պորտուն»


Եւրոպայի Լիգայ. Պորտուգալական դերբիում յաղթեց «Պորտուն»

  • 19-05-2011 14:39:36   | Հայաստան  |  Սպորտ
 Իռլանդիայի Դուբլին քաղաքի «Աւիւայ» մարզադաշտում կայացաւ Եւրոպայի Լիգայի 2010/11 խաղարկութեան եզրափակիչ հանդիպումը: Այս անգամ մրցաշարի ամենակարեւորագոյն խաղը պատմութեան մէջ առաջին անգամ լիովին պորտուգալական էր: Միմեանց դէմ պայքարի էին դուրս եկել «Պորտուն» եւ «Բրագան»: Հանդիպումն աւարտուեց 1-0 հաշուով՝ յօգուտ Պորտուգալիայի չեմպիոնների` «Պորտուի» ֆուտբոլիստների: Յաղթական գոլը հանդիպման առաջին կէսի վերջին վայրկեաններին իր հաշուին գրանցեց մրցաշարի լաւագոյն ռմբարկու Ռադամել Ֆալկաոն: Վերջինս դառլնալով 18 գոլի հեղինակ, շրջանցեց «Բավարիայի» լեգենդար ֆուտբոլիստ Իւրգեն Կլինսմանին, ով 1995/96թթ. մրցաշրջանում աչքի էր ընկել 16 անգամ: Եւս մէկ հետաքրքիր փաստ: «Պորտուի» գլխաւոր մարզիչ Անդրէ Վիլաշ-բոաշը դարձաւ ամենաերիտասարդ մարզիչը, ով կարողացաւ իր թիմի հետ նուաճել Եւրոպայի Լիգայի գաւաթը: Վիլաշ-բոաշը պատուաւոր մրցանակը նուաճեց 33 տարեկան 213 օրեկան հասակում: Նախկին «ռեկորդը» պատկանում էր Ջանլուկայ Վիալիին, ով «Չելսիի» հետ չեմպիոն էր հռչակուել 33 տարեկան 308 օրեկան հասակում:
  -   Սպորտ