Արցախի անվտանգութեան հիմնական երաշխաւորը պաշտպանութեան<br /> բանակն է<br />


Արցախի անվտանգութեան հիմնական երաշխաւորը պաշտպանութեան
բանակն է

  • 03-02-2011 21:56:00   | Հայաստան  |  Քաղաքական
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Լեռնային Ղարաբաղի հանրապետութեան նախագահ Բակո Սահակեանի մօտ փետրուարի 3-ին տեղի է ունեցել ընդլայնուած խորհրդակցութիւն` իշխանութեան օրէնսդիր, գործադիր մարմինների, հասարակական կազմակերպութիւնների ներկայացուցիչների մասնակցութեամբ: Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի Տեղեկատուութեան գլխաւոր վարչութիւնից Խորհրդակցութեանը քննարկուել են պաշտպանութեան բանակի հետ համագործակցութեան հարցերը, յատուկ ուշադրութիւն է յատկացուել քաղաքացիական պաշտպանութեան խնդիրներին: Բ.Սահակեանը նշել է, որ պետութեան ու ժողովրդի անվտանգութեան հիմնական երաշխաւորը պաշտպանութեան բանակն է, որի մարտունակութեան բարձր մակարդակը հանդիսանում է տարածաշրջանում կայունութեան պահպանման եւ հարեւան պետութեանը ապակառուցողական քայլերից զերծ պահելու կարեւորագոյն գործօններից մէկը: Նա ընդգծել է, որ արդի ժամանակահատուածում անհրաժեշտ է ուշադրութեան կենտրոնում պահել բանակ-հասարակութիւն յարաբերութիւնները նոր մակարդակի հասցնելուն ուղղուած խնդիրներն ու միջոցառումները: Այս համատեքստում կարեւորվել է պաշտօնեաների եւ հասարակական հատուածի ներկայացուցիչների աւելի յաճախակի այցելութիւնները զօրամասեր, հանդիպումները անձնակազմի հետ եւ բանակի առջեւ ծառացած խնդիրների լուծմանը նպաստելը: Ելոյթներով հանդէս են եկել նաեւ Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլեանը, վարչապետ Արա Յարութիւնեյանը, պաշտպանութեան նախարար Մովսէս Յակոբեանը, ՊԲ շտաբի պետ Լեւոն Մնացականեանը, Փրկարար ծառայութեան տնօրէն Արթուր Յարութիւնեյանը, կրթութեան եւ գիտութեան նախարար Վլադիկ Խաչատրեանը: Բ.Սահակեանը համապատասխան յանձնարարականներ է տուել շահագրգիռ մարմինների ղեկավարներին աշխատանքների պատշաճ իրականացման ուղղութեամբ:
  -   Քաղաքական