Արժոյթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ղեկավար Ստրոս Կանը հրաժարական է տուել, սակայն պնդում է իր անմեղութիւնը: «Ես կտրականապէս դէմ եմ ներկայացրած բոլոր մեղադրանքներին», յայտարարել է նա:
Իր գրութիւնում Ստրոս Կանն ասել է, որ «ցանկանում է պաշտպանել այն կազմակերպութիւնը, որտեղ աշխատել է»:
Յիշեցնենք, որ Ստրոս Կանը ձեռբակալուել է շաբաթ օրը Նիւ Եորքի Սոֆիտել հիւրանոցի աշխատողի յայտարարութեան հիման վրայ` բռնաբարութեան մեղադրանքով:
ԱՄՀ ղեկավարի ժամանակաւոր պաշտօնակատարն է Ջոն Լիպսկին: