Հեռուստամարաթոն 2011-ին նախատեսւում է ներկայացնել հայ երգարուեստի նոր ստեղծագործութիւնների տեսահոլովակներ
19-05-2011 07:30:51 | Հայաստան | Հայտարարություններ
Նպատակ ունենալով խթանել հայ երգարուեստը Հայաստանում, Արցախում եւ Սփիւռքում, Հիմնադրամը, ի թիւս իր հաշուետու, սոցիալական եւ գովազդային տեսահոլովակների, Հեռուստամարաթոն 2011- ի 12-ժամեայ եթերի ընթացքում նախատեսում է նաեւ հեռարձակել մի շարք նոր երգերի տեսահոլովակներ:
Այս կապակցութեամբ, Հիմնադրամը յայտարարում է նոր գրուած երգերի տեսահոլովակների յայտերի ներկայացման մեկնարկը` հնարաւորութիւն ընձեռելով հայ երգիչ-երգչուհիներին իրենց տեսահոլովակների առաջին ցուցադրութիւնն իրականացնել Հիմնադրամի Հեռուստամարաթոն 2011-ի հեռարձակման ընթացքում: Յայտնի է, որ Հիմնադրամի հեռուստամարաթոնը իւրաքանչիւր տարի կաբելային, արբանեակային, ինտերնետային հեռարձակմամբ սփռւում է բոլոր մայրցամաքներում եւ լսելի ու տեսանելի է աշխարհի բոլոր անկիւններում:
Տեսահոլովակների ընտրութիւնը վերապահւում է հեռուստամարաթօնի կազմակերպման ստեղծագործական խմբին: Հայ երգարուեստի արդէն յայտնի անունների կողքին Հիմնադրամը ողջունում է նաեւ շնորհալի երիտասարդ երգիչ-երգչուհիների մասնակցութիւնը Հայաստանից, Արցախից եւ սփիւռքից, եթէ նրանց կողմից ներկայացուած տեսահոլովակները համապատասխանում են ստեղծագործական խմբի սահմանած չափանիշներին:
Յայտերի ներկայացման համար պարտադիր են հետեւեալ պայմանները.
- Տեսահոլովակներ կարող են ներկայացնել Հայաստանի, Արցախի կամ սփիւռքի երգիչ-երգչուհիները,
- Կը դիտարկուեն տարբեր լեզուներով եւ ամենատարբեր թեմաներով երգերը, սակայն նախապատուութիւնը կտրուի հայրենասիրութեան թեմաներով երգերին,
- Տեսայոլովակի տեւողութիւնը չպէտք է գերազանցի 4 րոպէն,
- Ներկայացուող տեսահոլովակները պէտք է պատրաստուած լինեն HD որակային չափանիշով,
- Տեսահոլովակները Հիմնադրամ պէտք է ներկայացուեն ոչ ուշ քան 2011թ.-ի հոկտեմբերի 1-ը :
Հիմնադրամը որեւէ նիւթական մասնակցութիւն չի բերում տեսահոլովակների պատրաստմանը:
Լրացուցիչ տեղեկութիւնների համար կարելի է գրել stepan@armeniafund.org հասցէով` հեռուստամարաթօնի երաժշտական արտադրիչ Ստեփան Փարթամէանին: