Հայաստանի ոստիկանութեան բարեփոխումներն ընթանում են բնականոն հունով


Հայաստանի ոստիկանութեան բարեփոխումներն ընթանում են բնականոն հունով

  • 18-05-2011 20:33:13   | Հայաստան  |  Հասարակութիւն
Մայիսի 18-ին ՀՀ ոստիկանութեան պետի տեղակալ Արթուր Օսիկեանն ընդունեց Մակ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպութեան՝ գնահատումն իրականացնող խմբին, որի կազմում էին Մակ-ի Եւրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հետ տեխնիկական համագործակցութեան կենտրոնի տնօրէն Ֆրանց Պրուտչը, Հայաստանի առաքելութեան ծրագրերի ազգային պատասխանատու Քրիստինա Գալստեանը, Ամերիկայի տարածաշրջանային գրասենեակի տեխնիկական համագործակցութեան եւ զարգացման բաժնի ղեկավար Պիեռ Ռոսի-լոնգին, Հայաստանի առաքելութեան գրասենեակի ղեկավար Իլոնայ Տէր-մինասեանը: Հանդիպման նպատակը ՀՀ միգրացիայի կառավարման ոլորտի բարեփոխումների եւ այդ գործընթացում ՀՀ ոստիկանութեան դերակատարման հարցերի քննարկումն էր: Հանդիպման ընթացքում մասնաւորապէս, քննարկուեցին կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող փաստաթղթերի ներդրման, Հհ-ում միգրացիայի կառավարման ոլորտում ներգրաւուած պետական մարմինների գործունէութեան համակարգման, օտարերկրացիների մասին ՀՀ օրէնքից բխող ոստիկանութեան գործառոյթների իրականացման հնարաւոր խոչընդոտների վերացման եւ մի շարք այլ հարցեր: ՀՀ ոստիկանութեան պետի տեղակալ Արթուր Օսիկեանը ներկայացրեց Միգրացիայի պետական կառավարման ռազմավարութեան իրականացման գործողութիւնների ազգային ծրագրի վերաբերեալ ոստիկանութեան առաջարկները: Կողմերը գործնական առաջարկներ արեցին նաեւ Մակ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպութեան եւ ոստիկանութեան համատեղ ծրագրերի ու համագործակցութեան ոլորտների վերաբերեալ: Քննարկուեցին նաեւ երկուստէք հետաքրքրութիւն ներկայացնող այլ հարցեր: Հանդիպման մասնակիցները համոզմունք յայտնեցին, որ ՀՀ ոստիկանութեան համակարգի բարեփոխումներն ընթանում են բնականոն հունով:
  -   Հասարակութիւն