Բնական պահպանողականութիւնից դէպի գիտակցականը


Բնական պահպանողականութիւնից դէպի գիտակցականը

  • 13-05-2011 13:48:12   | Հայաստան  |  Յօդուածներ
1789թ. աշխարհը կտրականապէս (եւ, ինչպէս պարզուեց աւելի ուշ, անշրջելիօրէն) այլ դարձաւ: Լոկալ ազգային իրադարձութիւնը` Ֆրանսիական յեղափոխութիւն, նորացման համատարած ազդանշանի վերածուեց: Հին դասային կարգի փուչիկն իրենից պոկուած նոր քաղաքական եւ սոցիալական գաղափարների հոսքի ուժով վեր խոյացաւ երկրագնդի վրայով` սլանալով դէպի պատմական հորիզոն: ,ֆրանսիական յեղափոխութիւնն այլ բան չէր, քան մասնատման այն պատմական գործընթացի գագաթնակէտը, որի արմատները ձգւում էին դէպի այնպիսի դոկտրինների հիմունքները, ինչպիսիք են նոմինալիզմը, կրօնական այլախոհութիւնը, գիտական ռացիոնալիզմը, եւ այն խմբերի, ինստիտուտների ու անվիճելի ճշմարտութիւնների փլուզումը, որոնք հիմնարար էին Միջին դարերումէ,- փաստում էր Ռոբերտ Նիսբետը: Սակայն առողջ բանականութիւնը եւ սովորական կարգը չէին պատրաստւում յանձնուել առանց մարտի: Նրանց պատասխան քայլը դարձաւ կոնսերվատիզմը (պահպանողականութիւնը): Ինչպէս գրում էր բրիտանացի պահպանողական լորդ Սեսիլը, բնական պահպանողականութիւնը գոյութիւն է ունեցել միշտ, բայց մինչեւ 1789թ. ,կոնսերվատիզմի գիտակցաբար մշակուած ուսմունք յիշեցնողէ ոչինչ չի եղել: Շուկայի անտեսանելի ձեռքով շնչահեղձ արուող եւ սոցիալիստական հաւասարութեան ու եղբայրութեան թոկերով կապկպուած XX դարը, որը պատերազմների եւ յեղափոխութիւնների դարուփոսերով դէպի ,լուսաւոր ապագաէ էր գլորւում մերթ իբրեւ լիբերալիզմ, մերթ` իբրեւ սոցիալիզմ, անդորր ու պաշտպանութիւն էր փնտրում պահպանողական գաղափարախօսութեան մէջ, որն ի վիճակի էր դիմակայել հասարակութեան կտրական եւ կործանարար փոփոխութիւններին: Սամիւել Հանթինգթոնը ,պահպանողականութիւնը` որպէս գաղափարախօսութիւնէ (1957) յօդուածում մեծ վրձնահարուածներով ներկայացրել է հետեւեալ պատկերը. ,պահպանողականութիւնը գաղափարների համակարգ է, որն օգտագործւում է ստեղծուած ցանկացած կարգի պաշտպանութեան համար, անկախ տեղից եւ ժամանակից, նրա բնոյթին ու գոյութեանը նետուած ցանկացած հիմնարար մարտահրաւէրից` անկախ այն բանից, թէ որ ճամբարից է այն բխում: Պահպանողականութեան էութիւնը նրա կողմից գոյութիւն ունեցող ինստիտուտների կրքոտ հաստատումն է: Դա չի նշանակում, թէ պահպանողականութիւնը հակադրւում է բոլոր փոփոխութիւններին: Իրականում, հասարակութեան հիմնարար տարրերը պահպանելու համար, հնարաւոր է, յարկ լինի համաձայնել փոփոխութիւնների երկրորդական հարցերում: Ոչ ոք չի փառաբանի պահպանողական գաղափարախօսութիւնը, եթէ խոր բաւարարուածութիւն չի զգում ստեղծուած կարգից եւ պատրաստ չէ այն պաշտպանել ցանկացած լուրջ մարտահրաւէրիցէ: Ինքնաբնութագիր, որը չափազանց յարմար էր պահպանողականութիւնը մեղադրելու այն երեք մեղքերի մէջ, որոնք չէր էլ ենթադրում գործել: Պահպանողականութեան քննադատութիւնը Ամենահամառ մեղադրողներից մէկը դարձաւ փայլուն լիբերալ Ֆրիդրիխ Հայեկը: Նրա կարծիքով` պահպանողականութիւնն իր բնոյթով հասարակութեան զարգացման ոչ մի նպատակ չի կարող առաջարկել, քանի որ ի վիճակի է միայն հակազդել ընթացիկ սոցիալական եւ տնտեսական տեղաշարժերին, միտումներին, գաղափարախօսութիւնների եւ իդէալների փոփոխմանը: Բայց քանի որ ,առաջընթացը չես կ'անգնեցնիէ, պահպանողականութեանը մնում է միայն աւելի կամ պակաս չափով դանդաղեցնել իր համար անցանկալի գործընթացները: Եւ, ինչպէս թւում է Հայեկին, քանի որ պահպանողականութիւնը զարգացման ոչ մի ուղղութիւն չի առաջարկում (ընթացիկի համեմատ), նրան մշտապէս վիճակուած է ,քարշ գալ այն ճանապարհով, ինչը նրան պարտադրւում է դրսիցէ: Դա յաւէրժ ,երկրորդ համարիէ պատիժն է: Ինչը բաւական վիրաւորական է գաղափարների այն ամբողջութեան համար, որոնց նշանի տակ անցաւ ХХ դարը եւ որոնք բարեյաջող հաղորդուեցին ներկայ դարին: Այստեղ կարելի է յիշատակել XX դարը հռչակած թէկուզեւ այնպիսի պահպանողական հեղինակների, ինչպիսիք են Լէօ Շտրաուսը, Էրիկ Ֆեգելինը, Մայքլ Օուքշօթը, Ռասըլ Քերքը, Իրուինգ Քրիսթոլը, վերը մէջբերուած Սամիւել Հանթինգթոնը, Ռոներտ Քեյգանը, Ֆրենսիս Ֆուկույաման, Փաթրիկ Բիւքենենը, Ռոջեր Սքրաթոնը եւ այլք, ինչպէս նաեւ ազդեցիկ պահպանողական շարժումները, որոնք ընդգրկում են մտածողների եւ քաղաքական գործիչների ամբողջ սերունդներ, օրինակ` պահպանողական յեղափոխութիւնը Գերմանիայում կամ անգլո-սաքսոնական նէոկոնսերվատիզմը: Բայց Հայեկը շարունակում էր յարձակումը` օգտագործելով էպիտետներ արդէն յոյզերի ոլորտից. պահպանողականութիւնը, որը խեղճուկրակ է ցանկացած նորարարութեան համեմատ, անշուշտ, զանգուածային ընկալման մէջ պէտք է պարտուի իր յաւէրժական հակառակորդին` լիբերալիզմին, որը համարձակ ու գլուխը բարձր է ընդունում փոփոխութիւնների զովացնող քամին: Պահպանողականները չեն հաւատում ,ինքնաբուխ գործող ճշգրտող ուժերին, այնինչ լիբերալին այդ հաւատը ստիպում է լաւատեսօրէն ընդունել փոփոխութիւնները, եթէ անգամ նա չգիտի, թէ ինչ ձեւով կ'իրականանայ անհրաժեշտ ճշգրտումըէ: Պահպանողականը հանգիստ է միայն այն ժամանակ, երբ զգում է, որ ,փոփոխութիւններին հետեւում եւ հսկում է մի ինչ-որ բարձրագոյն իմաստուն ուժ, միայն երբ գիտի, որ մի ինչ-որ իշխանական ինստիտուցիայ պարտաւոր է ապահովել ,փոփոխութիւնների ,կարգաւորուած ընթացքըէ: Այսինքն` պահպանողականները, ըստ էութեան, ուժեղ պետութեան կողմնակիցներ են: Իսկ այստեղից արդէն հեռու չէ պահպանողականութեան ,հարցի վերջնական լուծումըէ. չէ՞ որ մենք բոլորս գիտենք, թէ XX դարում ինչի վերածուեցին ուժեղ պետութիւնները. նացիզմը եւ տոտալիտարիզմն այդ կայուն բառակապակցութեան ուղղակի սպառողներն են: Եւս մէկ մեղք, որը վերագրում են պահպանողականութեանը նրա քննադատները: Պահպանողական դիրքորոշումը, ըստ Հայեկի, հակասում է նաեւ արդիականութեան հիմնական սկզբունքներին` բոլոր քաղաքացիների հաւասարութեանը եւ ունիկալ արժէքին: Հեղինակը կարծում է, որ ցանկացած հասարակութիւնում գոյութիւն ունեն ,աւելի բարձր կարգի մարդիկ` ժառանգուած սկզբունքների եւ արժէքների կրողներէ, եւ իշխանութիւնը պէտք է պաշտպանի հէնց այս հիերարխիան: Բացի այդ, պահպանողականները, հասկանալով, որ ցանկացած փոփոխութեան աղբիւրն ու պատճառը նոր գաղափարներն են, զգուշանում եւ, միեւնոյն ժամանակ, ատում են ցանկացած նոր գաղափար, ընդհանրապէս` հանրային դիսկուրսներում պարունակուող ամէն նոր բան: Պահպանողականութիւնը հետագնաց (ռետրոգրադ) է: Թւում է, թէ պահպանողականութեան այսօրինակ քննադատութիւնը բաւական համոզիչ է, թէ այն հարուածում է նրա թոյլ տեղերին` դրանով իսկ առաջ չբերելով ցնցումների եւ թերասացութեան զգացողութիւն նրա հիմնային սկզբունքների առնչութեամբ: Բայց դա թուացեալ համոզուածութիւն է: Պարզապէս այն պատճառով, որ պահպանողականութեան քննադատները, որպէս կանոն, մարտնչում են նրա շտկուած կերպարի հետ: Նման հակառակորդին, ինչպէս նրանց է թւում, աւելի հեշտ է յաղթահարելը: Բայց չէ՞ որ համոզուելու համար, որ քննադատների համար սովորական է պահպանողականութեան կերպարը պարզեցնելը, բաւական է անդրադառնալ թէկուզեւ պահպանողականութեան եւ աւանդապաշտութեան (տրադիցիոնալիզմ) սահմանազատմանը, որն առաջարկել է դեռ Կառլ Մանհէյմը ,պահպանողական միտքէ աշխատութիւնում (1925): Կայ պահպանողականութիւն` որպէս մտածողութեան եղանակ կամ ոճ, ռէակտիւ փոփոխուող սոցիալական համատեքստի հանդէպ, եւ կայ աւանդապաշտութիւն` որպէս անմիջական հոգեբանական հակազդեցութիւն այստեղ եւ հիմա կատարուող կոնկրէտ փոփոխութիւններին: Պահպանողականութիւնը հենւում է սոցիալական պատմութեան վրայ, իսկ աւանդապաշտութիւնն անմիջական հակազդեցութիւնն է նորամուծութեանը, որը հենւում է սոսկ մենթալ սովորոյթների եւ կայունութեան ցանկութեան վրայ: Տասը յատկութիւն Ին՞չ է, ուրեմն, իսկական պահպանողականութիւնը: Ռուսական պահպանողական ամենավառ մտածողներից մէկը` Լէոնիդ Իոնինը, առաջարկել է տասը կէտ, որոնք կարող են ոչ միայն աւելի յստակ պատկերացում տալ պահպանողականութեան էութեան մասին, այլեւ լիբերալ քննադատներին տրամադրել աւելի աուտենտիկ մրցակցի, քան քրջէ ,հաւաքական կ'ոնսերվատորնէ է` կարուած բզկտուած գաղափարախօսական փրթիկներից: Պահպանողականութեան առաջին եւ գլխաւոր յատկութիւնն անցեալի եւ ներկայի կապուածութեան մասին թեզիսն է: Եւ սա նոյնը չէ, ինչ վախը փոփոխութիւնների նկատմամբ: Պահպանելով եւ վերարտադրելով անցեալի փորձը, խոչընդոտելով աւանդոյթների եւ բազային քաղաքակրթական ու մշակութային հմտութիւնների մոռացութեանը, դրանով իսկ հարկադրելով ,անցեալին ապրել ներկայում` պահպանողականութիւնը թոյլ չի տալիս, որ կտրուի պատմութեան թելը, թոյլ չի տալիս, որ կտրուի ,ժամանակի կ'ապըէ: Իոնինը ,դրոշմումէ է. ,պահպանողականութիւնը պատմութեան պահապանն էէ: Ինչպէս ասում էր գերմանական պահպանողականութեան առանցքային ներկայացուցիչներից մէկը` Արմին Մոլերը, ,պահպանողական լինել` չի նշանակում կառչել երէկուայ օրից, այլ նշանակում է ապրել նրանով, ինչը նշանակալի է միշտէ: Պահպանողականութեան երկրորդ կարեւոր յատկութիւնը, ըստ Իոնինի, ,կեանքի խորհուրդները յարգելն է, ինչը մարմնաւորւում է հեղինակութիւնների ճանաչմամբ եւ աջակցմամբ, լինեն դրանք Աստուած, բնութիւնը, պատմութիւնը, թէ պետութիւնը: Ռացիոնալիզմը` պրոգրեսիստական եւ յեղափոխական գաղափարախօսութիւնների հիմքն ու շարժիչ ուժը, ինչպէս յայտնի է, գաղտնազերծում է աշխարհը, մերկացնում հեղինակութիւններին` գաղտնիքներ չթողնելով, դրանով իսկ աղքատացնելով կեանքը, նուազեցնելով նրա հոգեւոր եւ յուզական մակարդակը, մարդուն մեն-մենակ թողնելով անտարբեր աբստրակտ ,ուժերիէ հետ: Այստեղից էլ այնուհետեւ առաջ է գալիս կեանքի եւ բնութեան համատարած վերաձեւման կիրքը: Պահպանողականութիւնը, ընդհակառակը, ձգտում է անաղարտ պահել սոցիալական երեւոյթների մի ինչ-որ սրբագործուած միջուկէ: Երրորդ. պահպանողականութիւնը կարգը, կայունութիւնը, ժառանգականութիւնը, հեղինակութիւնը, ազատութիւնը հաստատում է հէնց օրինականութեան հիման վրայ: Շեշտը դնելով ,սոցիալական կեանքի հանդէպ վստահութեանէ վրայ` պահպանողականութիւնը փառաբանում է օրինապաշտութիւնը եւ քաղաքացիական պատասխանատուութիւնը: Չորրորդ. պահպանողականութիւնը, իսկապէս հանդիսանալով հասարակական ցանկացած ախտի հեշտ բացատրութեան եւ անցաւ բուժման յաւակնող ունիւերսալ գաղափարների հակառակորդը, սկզբից եւեթ ուղղուած է ,ինչպէս կոնկրէտ մարդու, այնպէս էլ ,պատմական անհատներիէ յատուկ, անհատական, ուրոյն արժէքներին` երկրներին եւ մշակոյթներին, քաղաքակրթութիւններին, տարածաշրջանային միութիւններին: Արդի գաղափարախօսութիւնները եւ արդի կեանքը (նկատի է առնւում XX դարը- Эксперт), ինչպէս երբեք, ջանում են համահաւասարեցնել մարդկային անձնաւորութիւններին, համահարթել մշակութային տարբերութիւնները երկրագնդի բոլոր մասերում: Մեղաւորը եւ՛ ամբողջատիրական գաղփարախօսութիւններն են` իրենց համընդհանուր համահաւասարեցմամբ, եւ՛ ,ֆորմալէ դեմոկրատիայ ու զանգուածային մշակոյթ ծնած լիբերալ պրոգրեսիզմը: Ի դէպ, զանգուածայնացումը արդիականութեանը բնորոշ երեւոյթ է, որը գերգաղափարախօսական բնոյթ ունի, եւ դրան գիտակցաբար հակադրւում է, թերեւս, միայն պահպանողականութիւնը: Պահպանողականութիւնն անհատականութեան պաշտպանն էէ: Հինգերորդ. հասարակութիւնը պահպանողականի համար արհեստական մեխանիկական ագրեգատ չէ եւ ոչ էլ ծննդեամբ կամ միգրացիոն հակումներով պայմանաւորուած` անհատների պատահական կուտակում, որոնց ,գոիզմներըէ փոխադարձաբար հաւասարակշռում են միմեանց, այլ օրգանական ամբողջութիւն` անդամների յայտնի համաչափութեամբ, որը կառավարւում եւ կարգաւորւում է պետութեան կողմից: Վերջինն իր մէջ մարմնաւորում է հասարակութիւնը եւ արտայայտում նրա խմբերի ու դասերի եւ իր բոլոր քաղաքացիների շահերըէ: Պետութիւնն անհատին ,ազատութիւն է տրամադրում, եւ ինքն էլ սահմանափակում է այն: Այն տրամադրում եւ կազմակերպում է սեփականութեան իրաւունքը: Սեփականութիւնն ազատութեան գործառոյթ է, եւ ոչ թէ ազատութիւնն է սեփականութեան գործառոյթ, ինչպէս կարծում են լիբերալները: Ուստի, պետութիւնը համարւում է քաղաքացիական հասարակութեան աղբիւրըէ: Վեցերորդ. պահպանողականութիւնը դրական գաղափարախօսութիւն է: Ցանկացած պրոգրեսիստական գաղափարախօսութիւն հիմնուած է այն բանի վրայ, որ նորը հնից լաւ է, նշանակում է` հինը պէտք է դէն նետուի կամ ոչնչացուի: ,պահպանողականութիւնը,- նշում է Լէոնիդ Իոնինը,- մղում է չտրուել այդ պրոգրեսիստական պատրանքին: Յաճախ խօսում եւ գրում են, թէ պահպանողականը հնի պաշտպանն է: Եւ դա բաւական է լինում, որպէսզի մեղադրեն պահպանողականին եւ մերժեն նրա փաստարկները: Գիտակցութեան մի ինչ-որ անհեթեթ շեղման պատճառով կարծում են, որ նորն այդպիսին է հէնց նրա համար, որ աւելի նոր, լաւ եւ արժէքաւոր է հնից: Սա մարդկային հոգեբանութեան համեմատաբար վերջերս արուած ձեռքբերում է` կապուած հոսքագծի վրայ դրոշմուող, մէկը միւսին նման իրերի արդի զանգուածային արտադրութեան հետ: Նոր իրի մասին նախապէս կարելի է ասել, որ այն հնից աւելի լաւն է միայն այն պարագայում, եթէ դրանք բացարձակապէս միանման իրեր են: Իսկ եթէ դրանք տարբեր իրեր են, ապա դրանց մասին յարկ է դատել որակի առումով, այլ ոչ թէ ժամանակի ձեւական չափանիշով: Այլ խօսքով, հնի համեմատ նորի` ինքնըստինքեան հասկացուող գերազանցութիւնն արդի նախապաշարմունք է: Հինը կարող է աւելի լաւը լինել նորից: Ուրեմն, պահպանողականութիւնը կողմնորոշուած է ոչ թէ անցեալը ժխտելուն, այլ պահպանելուն: Սա նաեւ նորի ժխտում չի ենթադրում, այլ, աւելի շուտ, յաւէրժի հաստատումէ: Եօթերորդ. պահպանողականութիւնը պասիւ չէ, բայց ակտիւ է: Մի որեւէ արժէքաւոր եւ ժամանակով ստուգուած բան պահպանելու համար գործողութիւններ են անհրաժեշտ: Այդ գործողութիւնները (նորամուծութիւններ եւ ռեֆորմներ) պէտք է պատնէշեն եւ խանգարեն ողջ հասարակութեան համար վտանգաւոր սոցիալական բեկումներին ու կտրուկ յեղափոխական փոխակերպումներին: Հասարակութեան եւ պետական իշխանութեան պասիւութիւնն, ընդհակառակը, յանգեցնում է յեղափոխութիւնների: Ութերորդ. պահպանողականներն իրաւունքի պաշտպաններն են: Նրանք, գրում է Իոնինը, ,ինչպէս վերի, այնպէս էլ վարի` մասսաների դիկտատուրայի հակառակորդն են: Այս իմաստով պահպանողականը քաղաքական առումով մշտապէս կենտրոնում էէ: Իններորդ. պահպանողականութիւնն արդարութեան ջատագովն է: Արդի հասարակութիւնում սոցիալական արդարութիւնը գոյութիւն ունի եւ իրագործւում է պետութեան կարգաւորող եւ բաշխող գործառոյթով, որին նպաստում են հասարակութեան բոլոր շերտերն ու խմբերը: Իոնինն առաջարկում է դա անուանել ,սոցիալական պահպանողականութիւնէ: Տասներորդ. պահպանողականութիւնը միշտ արդիական է, քանի որ ամէն անգամ ծնունդ է առնում ակտուալ հասարակական իրավիճակից: Եւ պահպանողականութիւնը վերկուսակցական է: Այն, ինչում նրան մեղադրում են, իրականում նրա յաջողութեան մարտավարութիւնն է: Որպէս քաղաքական գաղափարախօսութիւն` պահպանողականութիւնը կարող է դրսեւորուել տարբեր կուսակցութիւնների գործունէութիւնում: Այն ճկուն է: Նրա համար աւելի կարեւոր է, որ այս կամ այն կուսակցութիւնն ընդունի պահպանողական որոշումներ, քան անվերապահօրէն նոյնացուի այն կուսակցութեան հետ, որն իրեն պահպանողական կ'անուանի: Վալերի Անաշուիլի Պետհամալսարան-տնտեսութեան բարձրագոյն դպրոց (ГУ-ВШЭ) Հրատարակչատան գլխաւոր խմբագիր “Эксперт”, N 1 (735), 27 դեկտեմբերի 2010 - 16 յունուարի 2011 ,գլոբուս Ազգային անվտանգութիւնէ, թիւ 3, 2011 «նորավանք» հիմնադրամ
  -   Յօդուածներ