ԵՐԵՒԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ ԵՒՐՈՊԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ 4-ՐԴ ՓԱՌԱՏՈՆԸ<br />


ԵՐԵՒԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ ԵՒՐՈՊԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ 4-ՐԴ ՓԱՌԱՏՈՆԸ

  • 21-11-2007 20:22:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանում Եւրոպական յանձնաժողովի պատուիրակութիւնը եւ Ֆրանսիայի, Գերմանիայի, Միացեալ Թագաւորութեան, Իտալիայի, Լեհաստանի, Ռումինիայի, Նիդերլանդների դեսպանատները, Հայաստանում Բրիտանական խորհուրդը եւ ԵԱՀԿ գրասենեակը արդէն 4-րդ անգամ կազմակերպում են Եւրոպական ֆիլմերի փառատոն Երեւանում, Գիւմրիում եւ Կապանում: Երեւանում փառատոնը կանցկացուի նոյեմբերի 21-27-ը, Գիւմրիում` նոյեմբերի 22-25-ը, իսկ Կապանում` նոյեմբերի 23-30-ը: Գիւմրիում եւ Կապանում ֆիլմերը կցուցադրուեն անվճար, իսկ Երեւանում դրանց տոմսի արժէքը կկազմի 500 դրամ, որից ստացուած հասոյթը կօգտագործուի բարեգործական նպատակներով: Ֆիլմերը կցուցադրուեն իրենց բնօրինակի լեզւով` հայերէն ենթագրերով: Ինչպէս նոյեմբերի 21-ի ասուլիսում յայտնեց Հայաստանում Եւրոպական յանձնաժողովի պատուիրակութեան ղեկավարի պաշտօնակատար Ռաուլ դե Լյուցենբերը, Յանձնաժողովը կատարում է փառատոնի կազմակերպչական աշխատանքը: Կապանում փառատոնը կանցկացուի ԵԱՀԿ երեւանեան գրասենեակի ղեկավարութեան հովանաւորութեամբ: Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազօր դեսպան Սերժ Սմեսոֆի խօսքերով, այս փառատոնը տարէցտարի ընդլայնում է իր տիրույթը` ընդգրկելով նաեւ այնպիսի երկրներ, որոնք Հայստանում չունեն ներկայացուցչություններ: Ֆրանսիացի դիւանագէտը նշեց, որ այդպիսի երկրներից է Հոլանդիան, որն այս անգամ կներկայա մէկ ֆիլմով: Այս փառատոնը, ըստ դեսպանի, նպատակ ունի ամէն տարի Հայաստան բերել վերջին տարիներին ստեղծուած եւրոպական լաւագոյն ֆիլմերը: Ս.Սմեսոֆը յայտնեց նաեւ, որ իրենց դեսպանութիւնը համագործակցում է երեւանեան «Ոսկէ ծիրան» միջազգային կինոփառատօնի հետ: Նոյն օրը երեկոյեան «Նաիրի» կինոթատրոնում` ֆրանսիացի կինոռեժիսոր Ալեքսանդրա Լըկլերի «Գժտված քույրերը» ֆիլմի ցուցադրությամբ մեկնարկեց Եւրոպական ֆիլմերի երեւանեան կինոփառատօնը:
  -   Մշակոյթ