Ստեղծուել է ուղեցոյց հայաստանեան արտահանողների համար


Ստեղծուել է ուղեցոյց հայաստանեան արտահանողների համար

  • 23-03-2011 15:29:55   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հայաստանեան գործարարներն այսուհետ կ'ունենան գործնական օժանդակ նիւթ` արտահանման ուղեցոյց: Ուղեցոյցը մշակուել է Քաղաքական եւ իրաւական խորհրդատուութեան հայ-եւրոպական կենտրոնի (AEPLAC) եւ Եւրոպական միութեան խորհրդատուական խմբի համատեղ նախաձեռնութեամբ` ,հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրութեան զարգացման ազգային կ'ենտրոնէ հիմնադրամի (Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ) եւ Հայաստանի Հանրապետութեան էկոնոմիկայի նախարարութեան հետ համագործակցութեամբ: Ուղեցոյցը հայաստանեան գործարար համայնքին եւ միջազգային դոնոր կազմակերպութիւններին կը ներկայացուի սեմինարի ընթացքում, որը տեղի կ'ունենայ 2011թ. մարտի 24-ին Էրեբունի պլազայ բիզնես կենտրոնի Էրեբունի սրահում ժամը 14:30-16:30: Արտահանման ուղեցոյցը ներկայացնում է Հայաստանի ներքին ընթացակարգերը, որոնց հետեւում են ձեռնարկատէրերը` մինչ իրենց ապրանքների արտահանումը երկրից: Նիւթը նախապատրաստուել է ՀՀ օրէնսդրութեան եւ երկրում առկայ գործարարութեան փորձի հիման վրայ` ներառելով արտահանմանն ուղղուած անհրաժեշտ գործողութիւնների քայլ առ քայլ կազմակերպման վերաբերեալ առաջարկութիւններ: Ուղեցոյցը ուսումնասիրում է արտահանման գործընթացն ընդհանուր գծերով, ներկայացնում է ընդհանուր տեղեկութիւններ ապրանքների արտահանման գործընթացի եւ պահանջուող փաստաթղթերի վերաբերեալ, ըստ հերթականութեան նշում արտահանման համար անհրաժեշտ քայլերը եւ ծանօթացնում է օտարերկրեայ գործընկերների կողմից Հայաստանին տրամադրած արտօնեալ ռեժիմների ու Հայաստանի` արտաքին առեւտրային գործընկերների հետ կնքած համաձայնագրերը: Ուղեցոյցի իւրաքանչիւր մասը կարելի է դիտարկել առանձին, իսկ որպէս ամբողջութիւն` նիւթը ներկայացնում է արտահանման համակարգի ընդհանրական պատկերը: Հաւելուածի տեսքով այստեղ ներառուած են նաեւ դիմումի յայտաձեւեր եւ գործընթացի տարբեր փուլերում ընդգրկուած կառոյցների ու տեղեկատուութիւն պատկան մարմինների վերաբերեալ: Արտահանման ուղեցոյցի մշակման ընթացքում նպատակ է դրուել ստեղծել դիւրըմբռնելի տեղեկատուական նիւթ, որը գործարարների շրջանում կը տարածուի տպագիր եւ էլեկտրօնային կրիչների տարբերակներով: Այն կ'ունենայ նաեւ առցանց տարբերակ, որը կը տեղադրուի Հայաստանի ՓՄՁ Զակ-ի պաշտօնական կայքում: Առցանց տարբերակը պարբերաբար կը թարմացուի Հայաստանի ՓՄՁ Զակ-ի կողմից` հաշուի առնելով արտահանման գործընթացի վրայ ազդող օրէնսդրական եւ այլ փոփոխութիւնները: Այս ուղեցոյցը ստեղծուել է Աեպլակ-ի եւ ԵՄ Խխ-ի փորձագէտների կողմից, Եւրոպական միութեան ֆինանսական օժանդակութեամբ` հաշուի առնելով Հայաստանի ՓՄՁ Զակ-ի, ՀՀ Էկոնոմիկայի նախարարութեան, Պետական եկամուտների կոմիտէի ու Միջազգային ֆինանսական կորպորացիայի փորձագէտների նկատառումները: Յաւելեալ տեղեկութիւնների համար զանգարահարել Կարէն Յովհաննիսեանին 540784 հեռախօսահամարով կամ գրել khovhannisian@aeplac.eu էլ.փոստի հասցէով:
  -   Մամլո հաղորդագրություն