Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկութիւննների Միութիւնը նպաստում է արդի տեխնոլոգինաների արմատաւորմանը Հայաստանում


Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկութիւննների Միութիւնը նպաստում է արդի տեխնոլոգինաների արմատաւորմանը Հայաստանում

  • 22-03-2011 23:27:46   | Հայաստան  |  Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ
 Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկութիւննների Միութիւնը (ԻՏՁՄ) (Union of InformationTechnology Enterprises ) բիզնէս ասոցիացիայ է, այսինքն` ընդհանուր պրոֆէսիոնալ շահեր ունեցող իրաւաբանական անձանց միութիւն: Ինչպէս յայտնեց ԻՏՁՄ գործադիր տնօրէն Կարէն Վարդանեանը, ասոցիայիան նպատակ ունի պաշտպանել իր անդամների շահերը, նաեւ նպաստել ոլորտի զարգացմանը Հայաստանում եւ թոյլ չտալ անազնիւ մրցակցութիւն այս ոլորտում: Կարէն Վարդանեանը յայտնեց, որ իրենց ասոցիացիայի անդամ ընկերութիւնները տարբեր մեծութիւն եւ առանձնայատկութիւններ ունէն: ԻՏՁՄ անդամ էն ինչպէս խոշոր ընկերութիւններ, օրինակ` Վիւասելը, Օրանժը եւ Սինոպսիսը, այնպէս էլ` բազմաթիւ աւելի փոքր ընկերութիւններ: Ընդ որում, բոլոր անդամների իրաւունքները հաւասար էն եւ կապուած չէն ընկերութիւնների շահոյթների առկայութեան կամ մեծութեան հետ: ԻՏՁՄ գործադիր տնօրէնը տեղեկացրեց, որ կազմակերպութիւնը զբաղւում է նաեւ իր անդամների միջեւ շահերի բախումներով, ինչի համար ունի յատուկ յանձնաժողով: Իտձմ-ն ստեղծուել է 2000 թուականին` 6 անդամներով: Այժմ այն ունի 50-ից աւելի անդամ ընկերութիւններ: Կարէն Վարդանեանը յայտնեց, որ հռչակուած նպատակներն իրականացնելու համար ԻՏՁՄ ունի իրաւաբաններ եւ այլ համապատասխան մասնագէտներ: Բացի այդ, Իտձմ-ն կազմակերպում է բազմաթիւ միջոցառումներ, որոնք նպատակ ունէն ծառայել որպէս պլատֆորմ մասնագէտների հանդիպման եւ շփման համար: Դրանցից առաւել յայտնի է 2005 թուականից անցկացուող Digitech ամենամեայ ցուցահանդէսը: Վարդանեանը գոհունակութեամբ նշեց, որ շնորհիւ Digitech ցուցահանդէսի, Հայաստան էն էն եկել ու այստեղ աշխատում էն մի շարք յայտնի ընկերութիւններ, այդ թւում, ամերիկեան National Instruments եւ ճապոնական Mitsubishi Electronics ֆիրմաները: Ցուցահանդէսի եւ այցելուների թիւը գնալով աճում է, այն դարձել է ճանաչուած ռեգիոնալ իրադարձութիւն: Վերջին տարիներին, չնայած տնտեսական ճգնաժամին, նրա մասնակիցների թիւը եւս աճում է: 2010 թուականին նա ունեցել է 68 մասնակից, այս տարի Իտձմ-ն նախատեսում է այդ թիւը հասցնել 100-ի եւ ունենալ 18 հազարի կարգի այցելուներ: Պն. Վարդանեանի խօսքով, ընկերակցութիւնը պարզել է` Digitech ցուցահանդէս այցելում էն ոչ միայն տեղեկատուական տեխնոլոգիաների մասնագէտները, այն դարձել է պլատֆորմ գործնական կապեր ստեղծելու համար: Այդ պատճառով Իտձմ-ը սկսել է նախապատրաստել Digitech առանձին տարբերակներ մասնագիտացուած այս կամ այն ոլորտի, օրինակ, բանկիրների կամ բժշկական տեխնիկայ արտադրողների համար: Ընկերակցութիւնը կազմակերպում է եւ այլ միջոցառումներ, օրինակ, մրցոյթներ ուսանողների համար: ԻՏՁՄ իր անդամների համար կազմակերպում է յատուկ միջոցառումներ, օրինակ, հանդիպումներ կառավարութեան անդամների հետ: Ըստ Կարէն Վարդանեանի, կառավարութիւնն ուշադրութիւն է յատկացնում ընկերակցութեան պահանջներին ու արդէն լուծել է նրա բարձրացրած մի շարք հարցեր: Կարէն Վարդանեանը յոյս յայտնեց, որ իր ընկերակցութեան գործունէութեան արդիւնքում Հայաստանում աւելի շատ ընկերութիւններ կներդրէն ժամանակակից տեխնոլոգիաներ: Նա նաեւ ափսոսանք յայտնեց, որ Հայաստանում Իտձմ-ի նման ակտիւ ընկերակցութիւնների պակաս կայ, մինչդեռ այլ երկրներում դրանք կարեւոր դեր ունէն հասարակութեան կեանքում:
  -   Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ