2011-ին եւս կը շարունակուի Վիւասել-մտս-ի եւ Հայաստանի պետական երիտասարդական նուագախմբի համագործակցութիւնը


2011-ին եւս կը շարունակուի Վիւասել-մտս-ի եւ Հայաստանի պետական երիտասարդական նուագախմբի համագործակցութիւնը

  • 21-03-2011 19:51:39   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
21-ը մարտի, 2011թ., Երեւան, Հայաստան Վիւասել-մտս-ը, »ՄՏՍ« ԲԲԸ դուստր ձեռնարկութիւնը, ուրախ է տեղեկացնել, որ ընկերութեան եւ Հայաստանի պետական երիտասարդական նուագախմբի միջեւ համագործակցութիւնը 2011-ին եւս կը շարունակուի: Որպէս Վիւասել-մտս-ի Կորպորատիւ պատասխանատուութեան քաղաքականութեան հիմնական ուղղութիւններից մէկը, աջակցութիւնը մշակոյթին շարունակում է մնալ ընկերութեան ուշադրութեան կենտրոնում: Հայաստանի պետական երիտասարդական նուագախմբի (դիրիժոր` Սերգեյ Սմբատեան) եւ Վիւասել-մտս-ի համագործակցութեան արդիւնքում երիտասարդ երաժիշտները հնարաւորութիւն կ'ունենան շարունակել իրենց գործունէութիւնը եւ հաճել պահէր պարգեւելու հանդիսատեսին: »Դժուար է գերագնահատել դասական երաժշտութեան դերը երեխաների եւ երիտասարդների գեղագիտական դաստիարակութեան տեսակէտից: Մեր հասարակութիւնը` յատկապէս երիտասարդները, պէտք է հնարաւորութիւն ստանան ունկնդրելու գեղարուեստական բարձր եւ լուրջ արժէք ներկայացնող երաժշտական ստեղծագործութիւնների կատարումները: Վիւասել-մտս-ի շարունակական աջակցութեան նպատակը մէկն է` մեր երեխաներին հաղորդակից դարձնել համաշխարհային երաժշտութեան լաւագոյն ստեղծագործութիւններին, արդիւնքում` նրանց միջոցով մարմնաւորել դրանցում արտայայտուած գեղեցիկի եւ վսեմի գաղափարները: Վստահ ենք, որ Վիւասել-մտս-ի աջակցութիւնն ու Հայաստանի պետական երիտասարդական երգչախմբի աւիւնը միանալով իրար` նոր որակ էն տալու«,-ասաց Վիւասել-մտս-ի գլխաւոր տնօրէն Ռալֆ Յիրիկեանը: Անցած տարուայ ընթացքում Հայաստանի պետական երիտասարդական նուագախմբի ձեռքբերումները վկայում էն համագործակցութեան դրական արդիւնքի մասին: Հանդիսատեսի ջերմ ծափահարութիւնները ապագայի հանդէպ հաւատով եւ հայրենիքում ապրելու եւ ստեղծագործելու ցանկութեամբ էն լցնում երիտասարդ երաժիշտների սրտերը` նպաստելով մեր մշակոյթի պահպանմանն ու զարգացմանը: Այս առումով ամենայիշարժանը 2010 թուականին անցկացրած Հայ կոմպոզիտորական արուեստի փառատօնի շրջանակներում կայացած »Սարեանֆէստ« համերգաշարն էր: 2011-ը նոյնպէս խոստումնալից է: »Միրզոյեան Բաբաջանեան ՖԷՍՏ«-ի շրջանակներում նուագախումբը հիւրախաղերով հանդէս կը գայ Եւրոպայի եւ Ռուսաստանի մի շարք քաղաքներում: Բացի այդ, Երեւանում համերգներ կը կազմակերպուէն աշխարհահռչակ մենակատարներ Կոնստանտին Օրբէլեանի, Մարիոյ Ստեֆանոյ Պիետրոդարկիի, Նարեկ Հախնազարեանի եւ այլոց մասնակցութեամբ:
  -   Մամլո հաղորդագրություն