Հարցազրոյց «Սիւիլիթաս» հիմնադրամին նախագահ, նախկին ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանեանի հետ<br />


Հարցազրոյց «Սիւիլիթաս» հիմնադրամին նախագահ, նախկին ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանեանի հետ

  • 11-03-2011 19:11:02   | Հայաստան  |  Հարցազրոյցներ
Պարոն Օսկանեան, այսօր Հայաստանի կառավարութեան համար հիմնական մարտահրաւէրը գնաճն է ու դրա զսպումը: Կառավարութիւնն առաջարկում է լրացում կատարել ,առեւտրի եւ ծառայութիւնների մասինէ օրէնքում, որի նպատակը առաջին անհրաժեշտութեան ապրանքների գնաճի զսպումն է: Վարչապետն ընդունել է, որ նման պրակտիկան ցանկալի չէ, հազուադէպ է կիրառւում, բայց միւս կողմից` դա ունենում է դրական ազդեցութիւն շուկայի մասնակիցների վրայ: Կարծում էք` օրէնսդրական այս նոր գործիքը կ'աշխատի՞: Չեմ կարծում, որ կառավարութիւնը ճիշտ մօտեցում է որդեգրում: Գների զսպման հարցում պետական միջամտութիւնը երբեք արդիւնաւէտ չի եղել: Հակառակը, նման մօտեցումը կարող է շատ վատ հետեւանքներ ունենալ շուկայի հաւասարակշռութեան վրայ: Կառավարութիւնը պէտք է գնա ոչ թէ օրէնսդրական, այլ բարեփոխումների ճանապարհով: Սղաճը, ըստ էութեան, ունի երկու աղբիւր` ներքին եւ արտաքին: Երկրի ներսում, երբ պահանջարկն առաջարկից մեծ է, գները, բնականաբար, բարձրանում են: Սակայն, այսօր Հայաստանում այդ վիճակը չէ. պահանջարկը ցածր է, տնտեսութիւնը շատ դանդաղ է աճում, գնողունակութիւնը նոյնպէս շատ ցածր է: Մի խօսքով, Հայաստանը գտնւում է ստագֆլեացիայի մէջ, այն է` սղաճ նուազագոյն աճի պայմաններում: Հայաստանի սղաճը գալիս է դրսից: Քանի որ համաշխարհային գներն աճում են, եւ մենք իրօք մեծ կախուածութեան մէջ ենք ներկրուող ապրանքներից, դա անդրադառնում է մեզ վրայ: Սակայն նուազագոյնը, ինչ կարող է անել Հայաստանի կառավարութիւնը, բոլորիս համար կենսական նշանակութիւն ունեցող ապրանքների հանդէպ մենաշնորհային իրաւունքների վերացումն է: Եթէ լինի մրցակցութիւն այնպիսի առաջնահերթ ապրանքների դաշտում, ինչպիսիք են սննդամթերքը եւ վառելիքը, ապա գնաճը պայմանաւորուած կը լինի մրցակցութեամբ, իսկ գների արտառոց աճը կը սանձուի: Փաստօրէն, Դուք ասում էք, որ մենաշնորհների վերացման դէպքում կը վերանան նաեւ մեր բոլոր խնդիրները: մենաշնորհները խնդրի միայն մի մասն են: Տնտեսութիւնը շատ աւելի բարդ է: Տնտեսական պատկերը բազմատարր է եւ փոխկապակցուած: Եթէ խնդիրը դիտարկենք մակրոտնտեսական տեսանկիւնից, ապա կը տեսնենք, որ այսօր կառավարութեան առջեւ ծառացել է չորս խնդիր: առաջինը, վերականգնել մակրոտնտեսական կայունութիւնը: Այսինքն` մեր ազգային պարտքը եւ բիւջէի դեֆիցիտը բերել աւելի կայուն մակարդակի: Այսօր մեր ազգային պարտքը եւ բիւջէի դեֆիցիտը անցել են ընդունելի սահմանները: երկրորդ խնդիրը աճի խթանումը եւ աղքատութեան կրճատումն է: Ներկայիս տնտեսական աճի մակարդակը, եթէ հաշուի առնենք 2009 թուականի 14 տոկոսանոց անկումը, վտանգաւոր ցածր է: Այսպիսի տեմպով ընթանալու դէպքում, նախկին դիրքերը հետ նուաճելու համար երկար ժամանակ կը պահանջի: Աղքատութիւնը 40 տոկոսի սահմաններում է, սա աղէտալի է: Դա նշանակում է, որ եւս աւելի քան 200 հազար մարդ ապրում է աւելի յուսահատ ու ծանր պայմաններում, քան ասենք, երեք տարի առաջ: երրորդ, կառավարութիւնը պէտք է կրճատի նաեւ արտաքին անհաւասարակշռութիւնը: Տարբերութիւնը ներմուծումների եւ արտահանումների միջեւ կազմում է Հնա-ի 29 տոկոսը: Սա չափազանց մեծ թիւ է: Եւ չորրորդ, լուրջ ինստիտուցիոնալ բարեփոխումներն անհրաժեշտութիւն են: Ահա այստեղ է, որ հնարաւոր է լուծել մենաշնորհների խնդիրը: Վերոնշեալ խնդիրների միաժամանակեայ լուծումը կառավարութեանը կը կանգնեցնի մի քանի երկընտրանքների առաջ: Օրինակ, ազգային պարտքի եւ բիւջէի դեֆիցիտի նուազեցումը պահանջում են գործողութիւններ, որոնք հակասութեան մէջ են մտնում աճի խթանման համար անհրաժեշտ քայլերի հետ: Երկրորդ երկընտրանքը. արտաքին անհաւասարակշռութեան նուազեցումը ենթադրում է այլ քայլերի կողքին, նաեւ ազգային դրամի արժէզրկում: Դա հակասում է սղաճը սանձելու քայլերին: Երրորդ երկընտրանքը. այսօր պահանջուող բարեփոխումների բնոյթը եւ ծաւալը առաջին հայեացքից հակասում է օլիգարխների շահերին: Այդպիսով, մենք չենք կարող առաջ շարժուել առանց հանգուցալուծումների: Սակայն ելնելով ներքին քաղաքական իրավիճակից եւ կառավարութեան ու բիզնեսի միջեւ առկայ չափազանց սերտ կապերից, ինչպէս նաեւ շուկայական տնտեսութեան անկատարութիւնից` գրեթէ անհնար է դառնում քանդել այդ կապերը: Ուրեմն վերջ: Արդեօ՞ք սա փակուղի է, եւ արդեօ՞ք այս խնդիրները միայն մեզ են յատուկ: Տնտեսական ճգնաժամից յետոյ այլ երկրներ չե՞ն դիմակայում նմանատիպ խնդիրների: Բացառութեամբ օլիգարխիային վերաբերող խնդրից, երբ տնտեսական եւ քաղաքական իշխանութիւնը գտնւում է մարդկանց մի փոքր խմբի ձեռքերում, միւս երկընտրանքները մարտահրաւէր են նաեւ զարգացած երկրների համար: Համաշխարհային ճգնաժամը բոլորին ստիպեց վերանայել իրենց ինստիտուցիոնալ կառոյցները: Տարբերութիւնն այն է, որ շուկայական նորմալ պայմաններում, արմատական կ'առուցուածքային խնդիրները լուծելու համար խիզախ քայլեր ձեռնարկելու պարագայում այս երկընտրանքները կարելի է լուծել: բայց Հայաստանում շուկայական յարաբերութիւնների հիմքերը խարխլուած են: Ճիշտ այնպէս, ինչպէս ժողովրդավարութեան դէպքում մեզ մօտ բացակայում են դրա հիմնարար սկզբունքները` օրէնքի գերակայութիւնը, հանդուրժողականութիւնը, խօսքի ազատութիւնը եւ ընտրելու իրաւունքը, այնպէս էլ այսօր բացակայում են ազատ շուկայի հիմնարար սկզբունքները: Այդ սկզբունքները` հաւասար պայմաններ բոլորի համար, բաց եւ արդար մրցակցութիւն, մասնաւոր սեփականութեան անձեռնմխելիութիւն, ազատ շուկայական տնտեսութեան հիմնասիւներն են: Ահա թէ ինչու այս ծանր կացութիւնից դուրս գալու համար անհրաժեշտ է, որ առաջին հերթին կառավարութիւնը զբաղուի բարեփոխումների հարցով: Նկատի ունէք անձնական հարստութեան եւ քաղաքական ուժի միջեւ կապի եւ փոխկապակցուածութեան խզումը՞: Սակայն դա չի՞ նշանակում վտանգել արմատացած օլիգարխիայի կենսական շահերը: յուրաքանչիւր զարգացող շուկայի սկզբնական շրջանում միշտ եղել են անհատներ, ովքեր կապիտալ են կուտակել` ոմանք ազնիւ, ոմանք էլ ոչ այնքան ազնիւ միջոցներով: Կապիտալի կուտակումն անհրաժեշտ է լայնածաւալ ներդրումների եւ աճի համար: Սակայն նոյնքան անհրաժեշտ է բաց մրցակցութիւնը եւ բարգաւաճելու հնարաւորութիւնը բոլոր` մեծ ու մանաւանդ փոքր բիզնեսների համար: Այսպիսով, իւրաքանչիւր ազատ շուկայի պատմութեան մէջ եղել է մի պահ, երբ կառավարոյթունը յստակ յայտարարել է` կանոններն այլեւս պէտք է փոխուեն: Հայաստանը պէտք է նոյնը անի: Որքան աւելի շուտ են երկրներ ը հաւասար պայմաններ ստեղծում բոլորի համար, այնքան աւելի արագ են ընթանում այդ երկրները դէպի բարեկեցութիւն: Հայաստանը պէտք է վերացնի օլիգարխիական համակարգը` առանց սպառնալու կամ վտանգելու հարուստների ունեցուածքն ու բիզնեսը: Այլ կերպ ասած, բոլորը, այդ թւում ձեռնարկութիւններն ու դրամ ունեցողները, պէտք է գործեն օրէնքի շրջանակներում, արդար մրցակցութեան պայմաններում: ինչուե՞մ վստահ, որ դա հնարաւոր է: Որովհետեւ կարծում եմ, որ նրանք, ովքեր իրօք մեծ հարստութիւն ունեն, կարող են շարունակել հարստանալ: Խնդիրը նրանց ունեցուածքը չէ. խնդիրն այն է, որ նրանք այդ ունեցուածքի ուժով կանոններ են թելադրում: արդեօք հնարաւո՞ր է հասնել դրան: Այո, բայց դրա համար պէտք է ունենալ ժողովրդի կողմից ընտրուած իշխանութիւն, այլ ոչ թէ նրանց կողմից, ովքեր ցանկանում են պահպանել իրենց արտօնութիւնները: Երբ իշխանութիւններն ընտրուած են ժողովրդի կողմից եւ կախուածութեան մէջ չեն փոքրաթիւ օլիգարխների խմբից, նման իշխանութիւնն արդէն կարող է կոնկրէտ քայլերի դիմել: Առաջին` պարտադրել օրէնքի կատարումը եւ անջատել քաղաքականութիւնը բիզնեսից: Համաձայն մեր օրէնքների, պատգամաւորը չի կարող ձեռներէց լինել: Սա լաւ օրէնք է, լաւն է նաեւ խոշոր ձեռներէցների համար: Այսօր նրանք հաւատացած են, որ իրենց անհրաժեշտ է քաղաքական իշխանութիւն, քանզի նրանք էլ չեն վստահում համակարգին: Նրանցից իւրաքանչիւրը մտածում է, որ եթէ չունենայ քաղաքական լծակներ, ապա նրան կարող են ,ոտնատակ տալէ, եթէ նրա ներդրումը նախագահական իշխանութեան մէջ տեսանելի չէ, ուրեմն նա խոցելի է: երկրորդ քայլը, որ պէտք է կատարի իշխանութիւնը, նրանց բոլորին հարկային դաշտ բերելն է: Սա նոյնպէս լաւ է խոշոր ձեռներէցների համար, քանզի ոչ ոք չի կարող նրանց ստիպել ընտրական իւրաքանչիւր շրջանում հսկայական գումարներ նուիրաբերել: Նման բռնի նուիրատուութիւնների յաճախականութիւնը եւ չափերը պակաս չեն, երբեմն նոյնիսկ աւելի են, քան նրանց արդար # յարկերը: Յարկերն առնուազն կանխատեսելի են, եւ ձեռներէցը կարող է հաշուարկել այդ ծախսերը: Սակայն օլիգարխը երբեք չի կարող հաստատ իմանալ, թէ երբ է պահանջուելու նրա քաղաքական հաւատարմութեան յաւելեալ ֆինանսական վկայութիւնը: եւ վերջապէս, երրորդ քայլը, որ պէտք է կատարի իշխանութիւնը, հետեւեալն է. վստահեցնել ձեռներէցներին, որ նրանք կարող են պահել այն, ինչ որ արդէն ունեն, սակայն այս պահից ի վեր շուկան բաց է բոլորի համար, դաշտը բաց է բոլորի համար, եւ եթէ Հայաստանի նման փոքր շուկան չի կարող տնտեսութեան որեւէ ոլորտում մի քանի խաղացող ունենալ, ուրեմն թող շուկան որոշի, այլ ոչ թէ ֆինանսական կամ քաղաքական ուժը: Եթէ նախկինում այս գործընթացները որոշուել են փակ դռների հետեւում, ապա այսուհետ թող դրանք լինեն բաց եւ արդար: Հարկային իշխանութիւնները դերակատարում ունե՞ն այս գործում: ողջ աշխարհում հարկերի հաւաքումը դժուարին եւ պատասխանատու գործընթաց է: Ոչ ոք չի սիրում յարկեր վճարել, սակայն բոլորը ցանկանում են հանրային ծառայութիւններից օգտուել, որոնք սակայն հնարաւոր կը լինեն միայն հարկերի վճարումներով: Օրինակ, Շուէդիայում # յարկերը գերազանցում են Հնա-ի յիսուն տոկոսը, եւ հանրութիւնը դրա մասին գոհունակութեամբ է խօսում, քանի որ բոլորն ունեն հաւասար հնարաւորութիւններ` օգտուելու լաւ կրթութիւնից, բարձորակ բժշկութիւնից, հիանալի ճանապարհներից եւ վստահելի ոստիկանական ծառայութիւններից: Մեր դէպքում հարկերի հաւաքումը դառնում է քաղաքական գործիք եւ ուժի չափանիշ: Բիզնեսը վախով է նայում հարկային իշխանութիւններին, հանրութիւնը նրանց վերաբերւում է բացարձակ ցինիզմով, առանց որեւէ ակնկալիքի, որ հարկային ծառայութիւնները երբեւէ կը սպասարկեն նրանց պահանջները, հարկահաւաքներն իրենք գիտեն, որ կատարում են տհաճ գործ, սակայն կառավարութիւնում բոլորը նրանց են նայում, քանզի նրանք պէտք է, բառացիօրէն ամէն գնով, ապահովեն պետական բիւջէի մուտքերը: Հակառակ այս բոլոր ճնշումներին եւ սպասելիքներին, մեր հարկային ոլորտում իրավիճակն անմխիթար է: Համաձայն միջազգային ֆինանսական հաստատութիւնների տուեալների, Հայաստանի տիպի երկրում հարկահաւաքը պէտք է կազմի Հնա-ի շուրջ 22 տոկոսը, իրականում հաւաքւում է միայն 17 տոկոսը: Հինգ տոկոսի տարբերութիւնը տալիս է 193 միլիարդ դրամի պակասուրդ, այսինքն, աւելի փոքր պետբիւջէ, քան կարող էինք ունենալ: Դա աւելի մեծ գումար է, քան մեր պաշտպանական ողջ բիւջէն: Դրա կէսը մենք ծախսում ենք կրթութեան վրայ: Կասկած չկայ, որ հարկահաւաքի ոլորտում, մենք շատ աւելին կարող ենք անել, եթէ կատարուեն նշուած բարեփոխումները: Պարոն Օսկանեան, թւում է, Հայաստանի առաջ այսօր կրկին մարտահրաւէր է դառնում արտագաղթը: Ին՞չ քայլեր են անհրաժեշտ, որպէսզի կասեցուի արտագաղթի այս նոր ալիքը: արտագաղթը մեր ամենահրատապ խնդիրն է, որովհետեւ դրա հետեւանքներն անդառնալի են: Արտագաղթը արտաքուստ անյոյս թուացող քաղաքական, տնտեսական ու սոցիալական իրավիճակի հետեւանք է: Քանի որ մեր ժողովուրդը չի հաւատում, որ կարղ է փոփոխութիւններ պարտադրել, վհատուած նախընտրում է մեկնել: Արտագաղթի այս նոր ալիքը սանձելու համար կառավարութիւնը պէտք է ապացուցի իր մտադրութունը եւ կարողութիւնը լուծել քաղաքական ու տնտեսական արմատական խնդիրները: Աւելին, արտագաղթը սոսկ հետեւանք չէ. դա այն գործօններից է, որն էլ աւելի է տկարացնում մեր տնտեսական ու սոցիալական ներս ւժը: Տնտեսական առումով, քանի որ Հայաստանը փոքր շուկայ է, տարեկան մի քանի տասնեակ հազար արտագաղթող նշանակում է այդ շուկայի առաւել կրճատում, ինչն աւելի է դժուարացնում տնտեսական աճը: Սոցիալական առումով, Հայաստանի կրթուած, աշխատող արհեստավարժների շերտը առանց այդ էլ նուազում է, իսկ դրա հետ մէկտեղ պակասում են իրական փոփոխութիւն պահանջելու հնարաւորութիւնները: Ամենավատն այն է, որ գնալով աւելի դժուար է դառնում արտագաղթի կանխարգելումը, քանի որ դիւրաում է ներգաղթն այլ երկրներ: Մեր հարեւանութեամբ եւ աւելի հեռու գտնուող երկրներից մի քանիսն աւելացնում են իր ենց մարդկային եւ մտաւոր ներուժը եւ կարողութիւնները Հայաստանի նման երկրների հաշուին: Նայէք շուրջը. Ռուսաստանն արտօնեալ պայմաններ է առաջարկում երկրում առկայ հսկայական մարդուժի պակասը լրացնելու համար: Երեւանում գործող Ռուսաստանի հիւպատոսութիւն իւրաքանչիւր աշխատանքային ժամուայ ընթացքում 50 յայտ է ներկայացւում: Վրաստանն իր հերթին խրախուսում է ներգաղթը` քաղաքացիութիւն տրամադրելով նրանց, ով կատարում է նուազագոյն ներդրում: Հիմա, երբ Եւրոպան դիւրացրել է վիզային ռեժիմը Վրաստանի հետ, այն, բնականաբար, գրաւիչ կը դառնայ Հայաստանի քաղաքացիների համար: Էլ չես խօսում ամերիկեան, կանադական եւ աւստրալական ներգաղթային քաղաքականութեան մասին, որոնք նոյնպէս առաւել հիւրընկալ են պրոֆէսիոնալների հանդէպ: Ահա թէ ինչու է այս հարցն այդքան հրատապ: Իրաւական սահմանափակումների կիրառումը չի կարող լուծում լինել: Միակ ճանապարհը մրցունակ լինելն է եւ մարդկանց յոյս տալը: Մեր զրոյցը վերադառնում է նոյն խնդրին. ելք կա՞յ արդեօք այս իրավիճակից: անշուշտ կայ, սակայն դրա համար պահանջւում է ծրագիր, պահանջւում է յոյս, տեսլական: Կառավարութիւնը վատնել է վստահութեան պաշարը: Տրուած խոստումները եւ իրականութիւնն իրարից շատ հեռու են: Կառավարութիւնը այս երեք տարիների ընթացքում անկարող եղաւ կանխատեսել եւ ծրագրել յետագայ քայլերը: Հէնց միայն այդ պատճառով հանրութիւնը, սպառողը, արտադրողը եւ ձեռներէցը` բոլորը վստահութեան պակաս են ապրում: Մինչդեռ սպառողի եւ ներդրողի վստահութիւնը եւ դրական տրամադրուածութիւնը տնտեսական աճի խթանիչներն են: Մենք դա չունենք: սայ ազդում է ներդրողների վրայ, ճիշտ այնպէս, ինչպէս ազդում են արտաքին գործօնները: Իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ դարձել է աւելի անկանխատեսելի, քան նախկինում էր: Չեմ կարծում, որ պատերազմի եզրին ենք, բայց կարեւորը մեր կարծիքը չէ: Հաւանական ներդրողը, յատկապէս օտարերկրեայ, երբ լսում է ռազմաշունչ հռետորութիւն, լսում է բանակցութիւնների անյոյս լինելու, զինադադարի օրական խախտումների եւ շփման գծի երկայնքով միջադէպերի մասին, բնականաբար մտահոգւում է իր ներդրումներին սպառնացող ռիսկերով: Կան նաեւ միջազգային ինդեքսներ. դրանք չերեւացող, սակայն չափազանց կարեւոր ցուցիչներ են իւրաքանչիւրի համար, ով մտորում է ներդրում կատարել: Երբ իշխանութիւնները հեռուստաալիք են փակում կամ բացէիբաց հանդուրժում կաշառակերութիւնը, մենք մտածում ենք միայն ներքին հետեւանքների մասին: Երբ անարդարութեան եւ անհաւասարութեան դէպքերի ականատես ենք դառնում, յատկապէս դատական համակարգում, մեզ թւում է, թէ միայն մենք ենք այդ մասին խօսում: Երբ սահմանափակւում են անձնական եւ քաղաքացիական իրաւունքները, մենք դրան վերաբերւում ենք սոսկ որպէս ներքին գործի, կամ նոյնիսկ որպէս մշակութային առանձնայատկութեան: Սակայն աշխարհում հետեւում են այդ բոլոր զարգացումներին, եւ դրանք իրենց արձագանքն են գտնում միջազգային զանազան կառոյցների տարեկան զեկոյցների եւ միջազգային վարկանիշների տեսքով: Եւ դրանք անշուշտ ազդեցութիւն են գործում ներդրողների վրայ: Մի շարք զեկոյցներում եւ վարկանիշային աղիւսակներում մեր վարկն ընկել է: այսպիսով, ձեր հարցի պատասխանն իրականում պարզ է: Գոյութիւն ունի բարեփոխումների եւ փոփոխութիւնների նուազագոյն շեմ, որն անհրաժեշտ է, կրիտիկական եւ անյետաձգելի. առանց այդ ամէնի անհար կը լինի երկիրը դուրս բերել վայրընթաց պարուրակից:
  -   Հարցազրոյցներ