Արցախեան Մեծ հարսանիքի քաւորը պարգեւներ է շնորհել նորածին ունեցած զոյգերին


Արցախեան Մեծ հարսանիքի քաւորը պարգեւներ է շնորհել նորածին ունեցած զոյգերին

  • 19-01-2012 21:31:18   | Հայաստան  |  Հասարակութիւն
Ստեփանակերտի հարսանեաց սրահներից մէկում «Ամերիաբանկ»-ի խորհրդի նախագահ Ռուբէն Վարդանեանի կողմից դրամական պարգեւներ ստացան արցախեան Մեծ հարսանիքի 250 զոյգերից նրանք, որոնք 2011թ-ին նորածին էն ունեցել: Յունուարի 19-ին 80 զոյգ երկրորդ երեխայի համար ստացան 3000-ական դոլար, իսկ այն երկու ընտանիքները, որոնցում զոյգ երեխայ էր ծնուել, ստացան 5000-ական դոլար: Ռուբէն Վարդանեանն այդ բոլոր ընտանիքների քաւորն է: Ինչպէս նշեց «Ամերիաբանկ»-ի տնօրէնների խորհրդի անդամ Վազրիկ Սեկոյեանը, ծրագիրը շարունակական է լինելու: Միջոցառմանը ներկայ էր նաեւ Արցախի վարչապետ Արա Յարութիւնեանը, որը տեղեկացրեց, որ առաջիկայում Վարդանեանը նախատեսում է կազմակերպել եւս մէկ նման միջոցառում:
  -   Հասարակութիւն