Արմռոբոտիքս-ի նպատակն է վերականգնել եւ զարգացնել ռոբոտաշինութիւնը


Արմռոբոտիքս-ի նպատակն է վերականգնել եւ զարգացնել ռոբոտաշինութիւնը

  • 28-02-2011 21:06:24   | Հայաստան  |  Հասարակութիւն
Վիւասել-մտս ընկերութեան գլխամասային գրասենեակում տեղի ունեցաւ Հայաստանի ռոբոտների բաց առաջնութեանը (Արմռոբոտիքս) նուիրուած մամուլի ասուլիս` Վիւասել-մտս-ի գլխաւոր տնօրէն Ռալֆ Յիրիկեանի եւ Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկութիւնների Միութեան գործադիր տնօրէն Կարէն Վարդանեանի մասնակցութեամբ: Առաջնութեան նպատակն է Հայաստանում վերականգնել եւ զարգացնել ռոբոտաշինութիւնը, մասնաւորապէս` մրցոյթների միջոցով ի յայտ բերել ռոբոտաշինութեամբ հետաքրքրուող երիտասարդների, նպաստել նրանց ներգրաւուածութեանը նոր տեխնոլոգիաների եւ դրանց հետ կապուած բիզնէս ոլորտներում: Վիւասել-մտս-ը հանդէս է գալիս որպէս Արմռոբոտիքսի գլխաւոր հովանաւոր: Լինելով կորպորատիւ պատասխանատու քաղաքացի` Վիւասել-մտս-ը ձեռք է մեկնում տեխնոլոգիայի` ներառեալ ռոբոտիքսի, ոլորտի զարգացմանը, ինչը դրական ազդեցութիւն կ'ունենայ Հայաստանում յարակից ոլորտների վրայ, ինչպէս նաեւ միջազգային շուկաներում մեր երկրի համար մրցունակութիւն կ'ապահովի: «Վիւասել-մտս-ի` գերազանց արդիւնքի հասնելու վճռականութիւնը սահմաններ չունի: Այն ընդգրկում է բոլոր ոլորտները: Այժմ մենք համագործակցում ենք Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկութիւնների Միութեան հետ` յանուն Ռոբոտիքսի զարգացման: Արդիւնաբերութեան ճիւղերը, ինչպիսին ռոբոտիքսն է, պէտք է խրախուսուէն յատկապէս երիտասարդների շրջանում: Վիւասել-մտս-ը հետեւողական է մեր երկրի միջազգային վարկանիշը բարձր պահող նախաձեռնութիւններն աջակցելու գործում»,-նշել է Վիւասել-մտս-ի գլխաւոր տնօրէն Ռալֆ Յիրիկեանը: 2008թ. սկսած Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկութիւնների Միութիւնը կազմակերպում է Հայաստանի ռոբոտների բաց առաջնութեան մրցոյթները: Միջոցառումն իրենից ներկայացնում է մրցոյթ երիտասարդ ինժեներներից բաղկացած մի քանի թիմերի միջեւ, որոնք մրցում էն միմեանց հետ իրենց կողմից նախագծուած եւ պատրաստուած ռոբոտներով: Մարտի 4-ին եւ 5-ին Արմռոբոտիքսի շրջանակներում տեղի կ'ունենան «Գծին հետեւող ռոբոտ» եւ «Իրեր տարբերակող ու դասակարգող ռոբոտ» մրցոյթները, որոնց մասնակցում էն 8 թիմ: 28 փետրուարի 2011թ. Երեւան, Հայաստան
  -   Հասարակութիւն