Սահնակներով ռալլի Ծաղկաձորում


Սահնակներով ռալլի Ծաղկաձորում

  • 24-02-2011 20:52:55   | Հայաստան  |  Սպորտ
Փետրուարի 26-ին Ծաղկաձորում տեղի է ունենալու այս ձմեռուայ ամենաէքստրեմալ միջոցառումը` Red Bull King of Bob սահնակներով մրցումը: Red Bull King of Bob սահնակներով մրցումներն առաջին անգամ անցկացուել էն Աւստրիայում 2001 թուականին: Ապա դրանք մեծ յաջողութեամբ անցկացուել էն Ֆինլանդիայում, Չեխիայում, Իտալիայում, Սլովակիայում, Ռուսաստանում եւ Ղազախստանում: Մրցոյթը հիւրընկալած բոլոր երկրներում այն հասցրել է ոչ միայն սիրուել, այլեւ դառնալ ամենասպասուածը: Red Bull ընկերութիւնը, որը էներգետիկ ըմպելիքներ արտադրող համաշխարհային առաջատար ընկերութիւններից է, անցկացնում է բազմաթիւ նմանատիպ մրցումներ, որոնցից շատերն անգամ ունէն ազգային եւ միջազգային կարգավիճակ, օրինակ` Red Bull Air Race կամ Red Bull X-Fighters: Վերջապէս Red Bull King of Bob սահնակներով մրցումները հասան նաեւ Հայաստան: Մրցումներն անցկացրած այլ երկրներում դրանք արդէն դարձել էն ամենամեայ: Մասնակիցների գրանցումը տեղի կ'ունենայ փետրուարի 26-ին` ժամը 12-ին: Մրցումների պաշտօնական գործընկերն է Ծաղկաձոր SKI RESORT-ը: Լրացուցիչ ինֆորմացիայի համար զանգահարել` 099900444, 094900444
  -   Սպորտ