ՁԻԱՀ-ի համաճարակը փոխում է իր ընթացքը


ՁԻԱՀ-ի համաճարակը փոխում է իր ընթացքը

  • 22-02-2011 19:11:42   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԱՊՀ պետութիւններում Ձիահ-ի համաճարակի մշտադիտարկման գնահատում. Երկրորդ սերնդի մշտադիտարկման գործառնական համակարգ. Նոր հնարաւորութիւններ եւ մարտահրաւէրներ Երեւան, 22 փետրուար 2011թ. – Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Ուզբեկստանի եւ Տաջիկստանի մասնագէտները, Մակ-ի ՄԻԱՒ/ՁԻԱՀ Միացեալ ծրագրի, Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութեան եւ այլ միջազգային կազմակերպութիւնների ներկայացուցիչները մասնակցեցին միջոցառմանը, որը նուիրուած էր ,ապհ պետութիւններում Ձիահ-ի համաճարակի մշտադիտարկման գնահատում. Երկրորդ սերնդի մշտադիտարկման գործառնական համակարգ. Նոր հնարաւորութիւններ եւ մարտահրաւէրներէ թեմային եւ տեղի ունեցաւ Երեւանի Անի Պլազայ հիւրանոցում: Հանդիպման կազմակերպիչը Մակ-ի ՄԻԱՒ/Ձիահ-ի Միացեալ ծրագիրն է (ՄԱՁԻԱՀ): Մասնակիցները քննարկեցին տարածաշրջանում ՄԻԱՒ/Ձիահ-ի մշտադիտարկման արժանահաւատ համակարգի ստեղծման գործում առկայ խոչընդոտներն ու բացերը եւ համաճարակին առաւել արդիւնաւէտ արձագանքելու/հակազդելու հարցերը: ,Տարածաշրջանի պետութիւնները պէտք է անյապաղ զարկ տան հակազդմանը, լրացնէն ֆինանսաւորման բացերն ու ուղղեն միջոցներն առաւել արդիւնաւէտ ուղղութիւններովէ, նշեց Հայաստանում Մակ-ի մշտական համակարգող Դաֆինայ Գերչեւան: 2010 թ.-ի Մաձահ-ի գլոբալ հաշուետուութեան մէջ նշւում է, որ Ձիահ-ի համաճարակը փոխում է իր ընթացքը նուազել է նոր վարակուածների թիւը, եւ կրճատւում է Ձիահ-ից մահացութեան դէպքերի քանակը: Այսպիսով, ՄԻԱՒ վարակակիրների թիւն աշխարհի բոլոր մասերում կայունանում է: Միեւնոյն ժամանակ, նոյն զեկոյցը նշում է, որ Արեւելեան Եւրոպան եւ Կենտրոնական Ասիան միակ տարածաշրջաններն էն, որտեղ ՄԻԱՒ վարակակիրների թիւը շարունակում է աւելանալ: Այս թիւը գրեթէ եռապատկուել է 2000 թ.-ից ի վեր եւ 2009 թ.-ին հասել է հաշուարկային 1.4 միլիոնի: Տարածաշրջանի երկու երկրներում` Ռուսաստանում եւ Ուկրաինայում, Միաւ-ի տարածուածութիւնը կազմում է 1% կամ աւելի` հանդիսանալով ՄԻԱՒ նոր վարակակիրների 90%: Աշխարհի եօթը երկրներում 2001-2009 թթ.-ին ՄԻԱՒ վարակի աճը կազմել է աւելի քան 25%: Այս երկրներից հինգը գտնւում էն այս տարածաշրջանում: Դրանք էն Հայաստանը, Վրաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը եւ Տաջիկստանը: 2011 թուականը կարեւոր տարի է Ձիահ-ի համաճարակին հակազդելու առումով. 30 տարի առաջ առաջին անգամ ախտորոշուել է Ձիահ-ը, 10 տարի առաջ` 2001 թ.-ին, տեղի ունեցաւ Միաւ-ձիահ-ի հարցերին նուիրուած Մակ-ի գերագոյն ասամբլեայի նիստը (UNGASS), ընդունուեց Պարտաւորութիւնների հռչակագիրը, 2006-ին տեղի ունեցաւ Միաւ-ի բուժման, կանխարգելման, խնամքի եւ աջակցութեան վերաբերեալ միջազգային պարտաւորութիւններն ազդարարող վեհաժողովը: ՄԱՁԻԱՀ հայաստանեան գրասենեակ
  -   Հասարակութիւն