Ֆրանսիայի Սենատը ընդունեց Հայոց ցեղասպանութեան ժխտումը քրէականացնող օրինագիծը


Ֆրանսիայի Սենատը ընդունեց Հայոց ցեղասպանութեան ժխտումը քրէականացնող օրինագիծը

  • 24-01-2012 01:33:05   | Հայաստան  |  Քաղաքական

Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատը` Սենատը, յունուարի 23-ի լիագումար նիստում 127 «կողմ», 86` «դէմ» ձայներով ընդունեց Հայոց ցեղասպանութեան ժխտումը քրէականացնող օրինագիծը: Այն օրէնքի ուժ կը ստանայ Ֆրանսիայի Հանրապետութեան Նախագահի կողմից վաւերացուելուց յետոյ միայն: Ըստ այդմ, Հայոց ցեղասպանութիւնը հրապարակաւ ժխտողների նկատմամբ նախատեսւում է պատասխանատուութիւն` 1 տարի ժամկէտով ազատազրկում եւ 45 հազար եւրոյի չափով տուգանք: Յոթ եւ կէս ժամ տեւած քննարկումների աւարտին օրինագծի ընդունումը ողջունել էն Սենատի շէնքի առջեւ հաւաքուած հայերը:
  -   Քաղաքական