Խորէն Բանդազեանը ընտրուել է «Հայաստան» հիմնադրամի Նիւ-եօրքի տեղական մարմնի նախագահ


Խորէն Բանդազեանը ընտրուել է «Հայաստան» հիմնադրամի Նիւ-եօրքի տեղական մարմնի նախագահ

  • 11-02-2011 19:15:14   | ԱՄՆ  |  Մամլո հաղորդագրություն
Երեւան, 11 փետրուարի 2011թ.:– Ութ տարուայ անձնուէր աշխատանքից յետոյ «Հայաստան» համահայկական հիմնադրամի Նիւ-եօրքի յանձնախմբի տնօրէնների խորհրդի քարտուղար Խորէն Բանդազեանը ստանձնել է յանձնախմբի ատենապետի պաշտօնը: Պարոն Բանդազեանը խորին յարգանք է վայելում ամերիկահայ համայնքում եւ մեծ հեղինակութիւն ունի որպէս անշարժ գոյքի փաստաբան: Նա իր պաշտօնում կը փոխարինի պարոն Ֆըստըկջեանին, ով ղեկավարել է յանձնախումբը սկսած 2006 թուականից` ձեռք բերելով բազմաթիւ աջակիցնէր եւ որդեգրելով նոր մօտեցումներ յանձնախմբի գործունէութեան մէջ: Խորէն Բանդազեանն աշխատանքային հարուստ փորձ ունի: Նա համագործակցել է բազմաթիւ հայկական կազմակերպութիւնների հետ, մասնակցել եկեղեցական յանձնաժողովների աշխատանքներին, ինչպիսին է օրինակ «Քրիստոնէութեան ընդունման 1700-ամեակի յանձնաժողովը»: Ծառայել է Նիւ Ջերսիի Սուրբ Վանդանանց Հայ առաքելական եկեղեցում: 2007 թուականին Բանդազեանը ղեկավարել է Մակ-ում կազմակերպուած` Նիւ-եօրքի յանձնախմբի 15-ամեակի գալայ միջոցառումը, որի արդիւնքում հաւաքուեց 2 միլիոն ԱՄՆ դոլար նուիրատուութիւն` ի նպաստ կազմակերպութեան ծրագրերի: «Մասնաւորապէս վերջին տարիներին Խորէնն աչքի է ընկել որպէս նոր սերնդի խոստումնալից լիդէր: Մենք աւելի քան հպարտ ենք, որ նա այժմ ստանձնել է այս պատասխանատու գործը»,-ասում է Գէորգ Թորոյեանը, ով 2002-ից 2006-ը եղել է յանձնախմբի ատենապետը: «Պարոն Բանդազեանի այս պաշտօնում ընտրուելը կարեւոր նշանակութիւն ունի «Հայաստան» հիմնադրամի ԱՄՆ արեւելեան շրջանի տեղական մարմնի համար: Հիմնադրամն ակտիւ ու առաջադէմ կազմակերպութիւն է»,- ասում է «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրէն Արա Վարդանեանը, «մենք ամէն կերպ զարգացնում ենք մեր կազմակերպութիւնը, սովորեցնում գալիք սերնդին` ինչու եւ ինչպէս պէտք է ծառայել հայրենիքին: Ուրախ եմ, որ երկար տարիներ յանձնախմբում աշխատելուց յետոյ, Բանդազեանը ստանձնում է այս դերը: Վստահ եմ, որ նրա պաշտօնավարութեան ընթացքում Նիւ-եօրքի յանձնախումբը կը բարգաւաճի` նոր ակտիւ անդամներ ներգրաւելով ու ընդլայնելով մեզ աջակցողների բանակը»: «Հիմնադրամն իր տեղում չի դոփում: Չնայած մեր առաքելութիւնը մնում է նոյնը, մենք մշտապէս նոր գաղափարներ ենք իրականացնում հայրենիքը զարգացնելու ուղղութեամբ»,- նշում է Իրինա Լազարեանը, ով աւելի քան 10 տարի մասնակցում է հիմնադրամի աշխատանքներին եւ 2004-ից յանձնախմբի գործադիր տնօրէնն է: «Մենք ժամանակին համընթաց սոցիալ-տնտեսական զարգացման նոր մօտեցումներ ենք մշակում, ինչպիսին է Հայաստանի ու Արցախի գիւղերի զարգացման ծրագիրը: Խորէնը բազմիցս ապացուցել է, որ իր անալիտիկ մտածողութեամբ եւ խնդիրների արագ ընկալման ունակութեամբ նա նոր գաղափարներ առաջադրելու ու կեանքի կոչելու մեծ կարողութիւն ունի»: Որպէս ատենապետ, Բանդազեանը կը վերանայի Նիւ-եօրքի յանձնախմբի գործունէութիւնը եւ կը համակարգի այն Հիմնադրամի երեւանեան գրասենեակի եւ տեղական մարմինների հետ: Խորէն Բանդազեանը Carella, Byrne, Cecchi, Olstein, Brody and Agnello իրաւաբանական ընկերութեան գործընկերն է եւ մասնագիտացած է կոմերցիոն եւ անշարժ գոյքի բնագաւառում: Նա իր իրաւաբանական գործունէութիւնը սկսել է Նիւ Ջերսիի Winne, Banta, Hetherington, Basralian & Kahn իրաւաբանական գրասենեակում: «Պատիւ ունեմ ստանձնելու «Հայաստան» հիմնադրամի Նիւ-եօրքի տեղական մարմնի ղեկավարի պաշտօնը Պերճ Սեդրակեանից, Յակոբ Կույումջեանից, Գէորգ Թորոյեանից ու Րաֆֆի Ֆըստըկջեանից յետոյ»,- ատենապետի պաշտօնում ընտրուելու կապակցութեամբ ասաց Խորէն Բանդազեանը: «Բոլոր այս ղեկավարներն աշխատել էն մեծ նուիրումով, յատկապէս Յակոբ Կույումջեանը, ում հասնելը մեծ ջանքեր կը պահանջի: էս պատրաստ եմ իմ փորձն ու ունակութիւններն ի սպաս դնել մեր ժողովրդի համար ամենակարեւոր առաքելութեանը` հայրենիքի շէնացմանը: Հիմնադրամը իւրօրինակ կառոյց է, որը համախմբում է սփիւռքի ջանքերը եւ դրանք ուղղում Հայաստանի ու Արցախի բարգաւաճմանը»: Պարոն Բանդազեանը նշեց նաեւ, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը ամենախոշոր կազմակերպութիւնն է, որ զարգացման ծրագրեր է իրականացնում Հայաստանում եւ Արցախում: Այն նաեւ իւրատիպ է այն առումով, որ միաւորում է եկեղեցու ու քաղաքական ներկայացուցիչներին հայրենիքի զարգացման գործում: «Սա իրապէս ազգային կառոյց է: Խոստանում եմ իմ ողջ ներուժն ուղղել այդ գաղափարախօսութեան պահպանմանը եւ օգնել շէնացնել մեր հայրենիքը»: «Հայաստան» համահայկական հիմնադրամ
  -   Մամլո հաղորդագրություն