«Արեւածաղիկ» մանկապատանեկան ամսաթերթը յայտարարում է մրցոյթ


«Արեւածաղիկ» մանկապատանեկան ամսաթերթը յայտարարում է մրցոյթ

  • 30-01-2012 11:16:13   | Հայաստան  |  Հայտարարություններ
«Արեւածաղիկ» մանկապատանեկան ամսաթերթը յայտարարում է մրցոյթ 13-17 տարեկան այն դպրոցականների համար, ովքեր սիրում էն գրել, հետաքրքրւում էն լրագրութեամբ եւ կը ցանկանային դառնալ ամսաթերթի ստեղծողներից մէկը: Պատանի լրագրողների խումբն ընտրուելու է մրցութային կարգով, որը կ'անցկացուի երկու փուլով: Առաջին փուլին մասնակցելու համար պէտք է ներկայացնել հետեւեալ թեմաներից որեւէ մէկով գրուած ստեղծագործութիւն` 1. «Անկախ հայրենիքս 20 տարեկան է», 2. «Այս աստղազարդ երկնքի տակ», 3. «Նրայ աչքերից մեզ է նայում Փոքրիկ իշխանը»: Անհրաժեշտ է նշել նաեւ տարիքը, դպրոցը եւ հեռախօսահամարը: Աշխատանքները խմբագրութիւն պէտք է ներկայացուէն մինչեւ փետրուարի 17-ը` ուղարկելով myarevatsaghik@gmail.com էլ.փոստին կամ Կորիւնի 19 ա հասցէով: Երկրորդ փուլը կ'անցկացուի ամսաթերթի խմբագրութիւնում` տեղում յանձնարարուած թեմաներով: Ընտրուած խմբի համար «արեւածաղկիէ խմբագրութիւնը կը կազմակերպի լրագրութեան անվճար դասընթացնէր, որոնք յաջողութեամբ աւարտելու դէպքում մասնակիցները կը ստանան աւարտական վկայական: Պատանիները կը մասնակցեն նաեւ լուսանկարչութեան, ռեժիսորական եւ օպերատորական վարպետութեան դասընթացներին:
  -   Հայտարարություններ