Ռուբէն Զարգարեան. Ադրբեջանում հարեւան պետութիւններին ինքնավարութեան կարգավիճակ էն առաջարկում


Ռուբէն Զարգարեան. Ադրբեջանում հարեւան պետութիւններին ինքնավարութեան կարգավիճակ էն առաջարկում

  • 28-01-2011 16:55:37   |   |  Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը
Analitika.at.ua- Պատմական գիտութիւնների թեկնածու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան արտաքին գործերի նախարարի խորհրդական Ռուբէն Զարգարեանը Analitika.at.ua -ին մեկնաբանել է Էլհան Շահինօղլիի «Լեռնային Ղարաբաղ. կարգավիճակ առանց կարգավիճակի» գիրքը: Ադրբեջանցի քաղաքագէտ Էլհան Շահինօղլին Բաքւում ներկայացրել է «Լեռնային Ղարաբաղ. կարգավիճակ առանց կարգավիճակի» գիրքը, որտեղ հեղինակը քննարկում է հակամարտութիւնների կարգաւորման եւ ինքնավարութեան տրամադրման տասը մոդել: Նա գրում է. «Ինչ վերաբերւում է Լեռնային Ղարաբաղի հնարաւոր կարգավիճակին` դրանք միջազգային նախադէպեր էն. Ալանդեան կղզիներ, Թաթարստան /ՌԴ/, Ղրիմի, Հիւսիսային Իռլանդիայի, Հարաւային Տիրոլի, Տրիեստի, Կատալոնիայի կարգավիճակը»: Է. Շահինօղլին ձեւացնում է, թէ չի հասկանում ԼՂՀ եւ այդ նախադէպերի միջեւ սկզբունքային տարբերութիւնը: Իսկ այն կայանում է նրանում, որ այդ ինքնավարութիւնների դէմ ոչ ոք ցեղասպանութիւն չի իրականացրել` նման ԼՂՀ ժողովրդի հանդէպ Ադրբեջանի ղեկավարութեան սիստեմատիկ ցեղասպանութիւնների քաղաքականութեանը: Ադրբեջանը Եւրոպա չէ: Ի տարբերութիւն Բաքուի ղեկավարութեան, եւրոպական երկրների կառավարութիւնների մտքով անգամ չէր կարող անցնել լայնամասշտաբ ագրեսիայ, ցեղասպանութիւն եւ էթնիկ զտումներ իրականացնել իրենց ինքնավարութիւնների դէմ, ռմբակոծութիւնների եւ հրթիռակոծութիւնների ենթարկել խաղաղ քաղաքները: Սկզբունքային տարբերութիւն գոյութիւն ունի եւրոպական երկրների եւ Ադրբեջանի քաղաքական մշակոյթի մակարդակների միջեւ: Վաղուց կայացած, անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեանը «ինքնավարութեան կարգավիճակ» առաջարկելով` ադրբեջանցի քաղաքական գործիչները ոչնչով չհիմնաւորուած տարածքային յաւակնութիւններ էն ներկայացնում Լեռնային Ղարաբաղին: Իմանալով Բաքուի ռեւանշիստների տարածքային ախորժակների մասին` հեռու չէ Ադրբեջանի հարեւան այլ պետութիւններին իր կազմում ինքնավարութիւններ դառնալու նմանատիպ առաջարկութիւններով դիմելը: Ի դէպ, Ալանդների մասին: Ալանդեան կղզիներում կրկին Ֆինլանդիայից անկախութիւն ստանալու պահանջներ էն հնչում: Այդ մասին յայտարարել է Ալանդների վարչապետ Ռոգեր Նորլունդը եւ Եմ-ում ալանդեան կառավարութեան ներկայացուցիչ Բրիտտ Լունդբերգը: Ակտիւօրէն տարածւում է պրոֆէսորներ Դագ Անկարի եւ Բարրի Բատմանի «Ալանդների անկախութեան հիմնական սկզբունքները» գիրքը: Այդպիսով, ԼՂՀ համար կարգաւորման ալանդեան մոդելի մասին եւրոպական որոշ դիւանագէտների եւ ադրբեջանական քաղաքագէտների սիրելի փաստարկը չի դիմանում ժամանակի փորձութեանը նոյնիսկ Ֆինլանդիայում, որը, ընդգծեմ, սկզբունքօրէն տարբերւում է Ադրբեջանից քաղաքական մշակոյթի իր բարձր մակարդակով: 2008թ. Ալանդների խորհրդարանի անդամ Ռոջեր Ջանսոնը ընդգծել է, որ եթէ Ալանդներում մարդկանց մեծամասնութիւնը գտնի, որ Ֆինլանդիան իրենց չի բաւարարում, նրանք հանրաքուէ կանցկացնէն. «Եւ մենք միանշանակ համոզուած ենք, որ այն բանից յետոյ, երբ մեր մարդիկ անկախութեան մասին որոշում կայացնէն, մեզ մօտ կղզիում չէն յայտնուի ֆիննական զօրքերը»: Ի տարբերութիւն հանրաքուէների նկատմամբ եւրոպական քաղաքակիրթ ռէակցիայի, Լղհ-ում նմանատիպ հանրաքուէի անցկացումից յետոյ Լեռնային Ղարաբաղի դէմ 1991-1994թթ. վերջին պատերազմի ժամանակ ադրբեջանական ղեկավարութեան գործողութիւնները պէտք է որակել որպէս միջազգային պետական ահաբեկչութեան եւ ցեղասպանութեան քաղաքականութիւն, որն արտայայտուեց ԼՂՀ քաղաքացիների բնաջնջման, էթնիկական զտումների, խաղաղ բնակչութեան ռմբակոծութիւնների եւ հրթիռակոծութիւնների, գերեվարումների, մշակութային յուշարձանների ոչնչացման, Զլմ-ներում եւ կրթական համակարգում ռասայական ատելութեան քարոզչութեան տեսքով : Հոծախումբ օդային ռմբակոծութիւնների ժամանակ օգտագործուել էն գնդիկային եւ ասեղային ռումբեր, որոնք պատկանում էն զանգուածային բնաջնջման զէնքերի շարքին: 1991թ. նոյեմբերից 1994թ մայիսը Ղարաբաղի միայն մէկ քաղաքի` Ստեփանակերտի վրայ նետուեց «Գրադ»-ի աւելի քան 21000 ռէակտիւ արկ, «Ալազան» տիպի 2700 հրթիռ, աւելի քան երկու հազար հրետանային արկ, հարիւր ութսուն գնդիկային ռումբ, մօտ հարիւր հատ հինգ հարիւր կիլոգրամանոց աւիառումբ, այդ թւում ութը` վակուումային: Որպէս օրինակ կարելի է բերել միայն երեք օրուայ` 1992թ. փետրուարի 19-ից 22-ի տուեալները, երբ Ստեփանակերտում սպանուել եւ վիրաւորուել է 150 մարդ, որոնց կէսը կանայք եւ երեխաներ էին: Մոսկուացի գրող Ինեսսա Բուրկովան, որ ԼՂՀ էր ժամանել Լեռնային Ղարաբաղի համար հումանիտար օգնութեամբ, 1992թ. փետրուարի 23-ին Ստեփանակերտից Ռուսաստանի նախագահին դիմում էր ուղարկել, որտեղ ասւում էր. «Տասնեակ օրերի ընթացքում` գիշեր ու զօր ադրբեջանական բանակը հրթիռակոծում է քաղաքը «Գրադ» հրթիռային կայաններից: Դրանց կրակից ամբողջովին հողին էն հաւասարուել բնակելի թաղամասեր, ոչնչացուել էն ծննդատունը, հիւանդանոցը, հեռուստակենտրոնը: Ամէնուրեք հրդեհներ էն բռնկուած, սակայն դրանք հնարաւոր չէ մարել»: Դիմումը վերջանում էր կոչով` «Անյապաղ դադարեցնե'լ Լեռնային Ղարաբաղում հայերի բնաջնջումը»: Ադրբեջանական բանակը նմանատիպ հրթիռակոծութիւններ եւ օդային ռմբակոծութիւնների է ենթարկել նաեւ ԼՂՀ այլ քաղաքներ եւ գիւղեր: 1992թ. ապրիլի 10-ին ադրբեջանական զօրքերի կողմից մի քանի ժամով զաւթուած ղարաբաղեան Մարաղայ գիւղում գազանաբար սպանուել է 81 մարդ, 67 գերեվարուել է. նրանցից շատերի ճակատագիրը առայսօր յայտնի չէ: Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի փոխխօսնակ բարոնուհի Քերոլայն Քօքսը, որ գիւղ էր այցելել ադրբեջանցիների զօրքերից ազատագրելուց անմիջապէս յետոյ, վկայում է. «Այդ օրերին Մարաղայում նկարահանուած կադրերում դրոշմուած էն այստեղ տեղի ունեցած սարսափելի կոտորածի վկայութիւնները. գլխատուած եւ անդամահատուած մարմիններ, երեխաների դիակնէր, արիւնոտ հող եւ մարմնի մասեր այն տեղերում, որտեղ ադրբեջանցիները սղոցել էին կենդանի մարդկանց»: 1992թ. ամռանը ԼՂՀ տարածքի 45%-ը օկուպացուած էր ադրբեջանական բանակի կողմից, եւ այն բնակիչները, որոնք չէին հասցրել թողնել իրենց օջախները, սպանուել էին ադրբեջանական զօրքերի կողմից: Մարդկութեան դէմ ադրբեջանական յանցագործութիւնները ակնառու կերպով ցոյց տուեցին միջազգային հանրութեանը, որ ԼՂՀ պետական անկախութիւնը այլընտրանք չունէր: Է. Շահինօղլուն, այնպէս ինչպէս Բաքուի ադմինիստրացիան, անընդունելի է համարում Լեռնային Ղարաբաղում հանրաքուէի մեխանիզմը: Ադրբեջանական քաղաքագէտներին անհրաժեշտ է իմանալ, որ վերջին ժամանակների միջազգային փորձը վկայում է այն մասին, որ արդէն ձեւաւորուել էն էթնոքաղաքական հակամարտութիւնների կարգաւորման որոշակի սկզբունքներ: Դա, առաջին հերթին, անկախութեան մասին հանրաքուէի անցկացումն է: Հանրաքուէներ արդէն անց էն կացուել, կամ պլանաւորւում էն Արեւելեան Թիմորում, Էրիտրեայում, Քուեբեկում, Ֆարերեան կղզիներում, Ջիբրալթարում, Արեւմտեան Սահարայում, Նոր Կալեդոնիայում, Հարաւային Սուդանում, Գրենլանդիայում, Չերնոգորիայում: Միջազգային հանրութեան կողմից երկրորդ կարեւոր սկզբունքը ձեւակերպուած է հետեւեալ կերպ` երկիրը կը կորցնի միջազգայնօրէն ճանաչուած իր իրաւունքները որեւէ տարածքի նկատմամբ (երբեմն առանց սեփական համաձայնութեան) այն դէպքում, երբ ղեկավարութիւնը ընդունակ չի լինի արդիւնաւէտ կառավարում իրականացնել ժողովրդավարութեան, մարդու իրաւունքների յարգման, էթնիկ խաղաղութեան եւ տարածաշրջանում կայունութեան սկզբունքների հիման վրայ: Բազմաթիւ մասնագէտների կարծիքով այդ սկզբունքները փաստօրէն դարձել էն միջազգային իրաւունքի նոր սկզբունքներ: Այդ երկու սկզբունքները ամենաանմիջական առնչութիւնն ունէն ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման հետ: 1918թ-ից ի վեր Ադրբեջանի իւրաքանչիւր ղեկավարութեան օրօք հայերի դէմ ցեղասպանութեան նպատակաուղղուած քաղաքականութիւնը ակնառու եւ համոզիչ կերպով ցուցադրել է Լեռնային Ղարաբաղի` Ադրբեջանի կազմում մնալու անհնարինութիւնը: Ադրբեջանում հայերի նկատմամբ սիստեմատիկ եւ նպատակաուղղուած ցեղասպանութեան փաստերը այնքան ակնյայտ եւ աղաղակող էն, որ դա արդէն բաւարար կը լինէր, եթէ ԼՂՀ պետական անկախութեան հռչակման համար նոյնիսկ այլ իրաւական հիմքեր չլինէին: Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը ձեւաւորուել է պետական անկախութեան մասին համաժողովրդական հանրաքուէի արդիւնքում, որը Լեռնային Ղարաբաղում անց է կացուել 1991թ. դեկտեմբերի 10-ին` թէ միջազգային իրաւունքին եւ թէ այդ ժամանակ դեռեւս գոյութիւն ունեցող ԽՍՀՄ օրէնսդրութեանը լրիւ համապատասխան: Հանրաքուէի` որպէս ուղղակի համաժողովրդական կամարտայայտութեան արդիւնքի որոշումն օժտուած է բարձրագոյն իրաւական հեղինակութեամբ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը միջազգային իրաւունքի լիիրաւ սուբյեկտ է դարձել որպէս անկախ պետութիւն ի յայտ գալու փաստի շնորհիւ: 1905թ. Նորվեգիայում, 1944թ. Իսլանդիայում, 1962թ. Արեւմտեան Սամոայում, 1974թ. Կոմորեան կղզիներրում, 1977թ. Ջիբութիում, 1993թ. Էրիտրեայում, 1999թ. Արեւելեան Թիմորում, 2006թ. Չերնոգորիայում անց էն կացուել անկախութեան մասին նմանատիպ հանրաքուէներ, որոնց արդիւնքները միջազգային հանրութեան կողմից վերջիններիս որպէս ինքնիշխան պետութիւններ ճանաչման հիմնական գործօն էն ծառայել: ԼՂՀ անկախութեան մասին հանրաքուէի անցկացումը նոյնպէս ունի անշրջելի իրաւական հետեւանքներ: Շատ յատկանշական է 1998թ. Կանադայի Գերագոյն դատարանի որոշումը Կանադայի կազմից Քուեբեկի դուրս գալու հարցի վերաբերեալ, որի մէջ ասուած է, որ չնայած երկրի սահմանադրութիւնը Քուեբեկին միակողմանի կարգով անկախութիւն հռչակելու իրաւունք չի տալիս, սակայն այն դէպքում, եթէ Քուեբեկի բնակչութեան ճնշող մեծամասնութիւնը արտայայտուի ի օգուտ անկախութեան, Կանադայի դաշնային ղեկավարութիւնը եւ մնացած նահանգները պարտաւոր էն սկսել Քուեբեկի անջատման վերաբերեալ բանակցութիւնները: Գերագոյն դատարանի եզրակացութեան մէջ յստակ ասուած է հերթական հանրաքուէի դրական արդիւնքի դէպքում անկախութեան հռչակման լեգիտիմութեան մասին: Կանադայի Գերագոյն դատարանը ճանաչել է երկրի սահմանադրութեան մէջ Քուեբեկի անջատման քաղաքակիրթ մեթոդները սահմանող ուղղումներ մտցնելու հնարաւորութիւնը: 2002թ. նոյեմբերի 8-ին Ջիբրալթարում անց է կացուել հանրաքուէ, որին մասնակցած բնակչութեան 98,97%-ը այդ ինքնավար բրիտանական գաղութում Իսպանիայի եւ Մեծ Բրիտանիայի «համատեղ ինքնիշխանութիւն» մոդելի ստեղծման նախագծին դէմ է քուէարկել: Մեծ Բրիտանիան հանրաքուէի արդիւնքները վկայակոչել է որպէս հիմք բանակցային գործընթացում Ջիբրալթարի հարցի վերջնական լուծման համար: Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Դենիս Մաքշեյնը ընդգծել է, որ Ջիբրալթարի ժողովուրդը միաձայն արտայայտուել է այդ երկրի կարգավիճակի հարցում ցանկացած փոփոխութեան դէմ: Դ. Մաքշեյնը յայտարարել է, որ մենք հիմա ապրում ենք ոչ թէ տասնեօթերորդ կամ տասնիններորդ դարում, երբ դիւանագէտները կարող էին պայմանագրեր ստորագրել, իսկ մարդիկ պէտք է նրանց ենթարկուէին: 2004թ. դեկտեմբերի 16-ին Իսպանիան Ջիբրալթարի վերաբերեալ բանակցութիւնների ձեւաչափի փոփոխման համաձայնութիւն է տուել: Իսպանիան առաջին անգամ ճանաչեց Ջիբրալթարը որպէս միջազգային իրաւունքի ինքնուրոյն սուբյեկտ եւ համաձայնուել է նրա հետ բանակցութիւններ վարել եռակողմ ձեւաչափով` Իսպանիայ, Ջիբրալթար, Մեբնակչութեան շրջանում հանրաքուէի ճանապարհով պատրաստւում էն լուծել Դանիայից Ֆարերյան կղզիների անկախացման հարցը: Ֆարերյան կղզիները գրավոր ձեւով դիմել են ՄԱԿ իրենց ինքնորոշման հարցի կապակցությամբ անհրաժեշտ խորհրդատվություն տրամադրելու խնդրանքով: Սոցիոլոգիական հարցումների տվյալներով, մասնավորապես, Դանիայի բնակչության 68 տոկոսը համաձայն է Ֆարերներին ինքնավարություն տալ: Բոլոր դանիական կուսակցությունները ըմբռնում են ցուցաբերել ֆարերների դիրքորոշման նկատմամբ: Դանիական կառավարությունը հայտարարել է, որ չի խոչընդոտելու Ֆարերյան կղզիների անջատմանը, եթե նրանք այդպիսի ցանկություն հայտնեն: 2008թ. նոյեմբերի 26-ին Գրենլանդիայում անց է կացվել հանրաքվե, որի ժամանակ մոլորակի ամենամեծ կղզու բնակչության 80%-ը արտահայտվել է հօգուտ ինքնավարության ընդլայնման: Հանրաքվեն փաստորեն վերջին քայլը եղավ Դանիայից վերջնական անկախացման ճանապարհին: Դանիայում հանրաքվեն դրականորեն է ընդունվել ինչպես բնակչության ճնշող մեծամասնության, այնպես էլ քաղաքական էլիտայի մեծամասնության կողմից` ինչպես իշխող այնպես էլ ընդդիմադիր: Դանիայի նախարարների կաբինետի ղեկավար (այժմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար) Անդերս Ֆոգ Ռասմուսսենը հայտարարել է. «Ինձ ուրախացնում է այն, որ Գրենլադիայի բնակիչները այդքան համերաշխորեն սատարել են ինքնուրույնության ընդլայնման գաղափարին»: Ընդդիմությունը գլխավորող սոցիալ-դեմոկրատների ղեկավար Հելլե Տորնինգ-Շմիդտը ընդգծել է. «Շատ կարեւոր է, որ այսուհետ գրենլանդիացիները իրավաբանական իմաստով ինքնուրույն ազգ կճանաչվեն եւ կկարողանան ավելի մեծ չափով տիրություն անել սեփական տանը»: Ժամանակակից դարաշրջանը բնութագրվում է երկու փոխլրացնող գործընթացներով` ժողովուրդների ինքնորոշում եւ նրանց անկախության ինչպես նաեւ միջազգային ինտեգրման ճանաչում: Վերջին 20 տարում երեք տասնյակ պետություն ՄԱԿ-ի անդամ է դարձել: Մի շարք պետություններ աշխարհի պետություններից միայն մի մասի կողմից են ճանաչված: Կոսովոն, Թայվանը, Արեւմտյան Սահարան եւ Պաղեստինը ճանաչվել են տասնյակ երկրների կողմից: Լատինական Ամերիկայում վերջերս Պաղեստինի ճանաչման ալիք բարձրացավ: Աբխազիան եւ Հարավային Օսիան ճանաչվել են 4 պետության կողմից, Հյուսիսային Կիպրոսը` Թուրքիայի կողմից: Սակայն որոշիչն այստեղ ոչ թե քանակական, այլ որակական տեսանկյունն է, այսինքն, հենց անկախության ճանաչման փաստը: Այս տրանսֆորմացման հետեւանքն այն է, որ նմանատիպ այլ էթնոքաղաքական հակամարտությունների կարգավորման գործընթացում արդեն ոչ պրոֆեսիոնալ եւ անհամոզիչ է խոսել նախադեպերի բացակայության կամ էլ այս կամ այն կոնկրետ դեպքի բացառիկության եւ անկրկնելիության մասին: Այս ամենը միջազգային իրավունքին դինամիկություն է հաղորդում, որն իմպերատիվ կերպով թելադրում է վաղուց ի վեր կայացած եւ հաջողությամբ զարգացող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության վերջնական ճանաչման անհրաժեշտությունը: 17 հունվարի 2011թ.
  -   Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը