Զինուորի վրայ կրակել է մէկ այլ զինծառայող


Զինուորի վրայ կրակել է մէկ այլ զինծառայող

  • 06-02-2012 23:26:28   |   |  Հասարակութիւն
Փետրուարի 5-ին Լեռնային Ղարաբաղի N զօրամասի մարտական դիրքում, ըստ նախնական տուեալների, նոյն զօրամասի ժամկետային զինծառայող, շարքային Գոռ Արայիկի Ալաւերդեանը, խախտելով իրէն ամրակցուած ինքնաձիգի հետ վարուելու կանոնները, կրակոց է արձակել եւ աջ ուսագօտու շրջանում հրազէնային վիրաւորում է հասցրել ժամկետային զինծառայող, շարքային Մարատ Ալեքսանդրի Դիմաքսեանին, որը ժամը 21:00-ի սահմաններում զինուորական հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին մահացել է: Այս մասին տեղեկացնում է հայաստանի պաշտպանութեան նախարարութիւնը: Փաստի առթիւ ՊՆ քննչական ծառայութեան երկրորդ կայազօրային քննչական բաժնում Քրէական օրէնսգրքի 373 յօդուածի 3-րդ մասով նախատեսուած յանցագործութեան յատկանիշներով (զէնքի, ռազմամթերքի, եւ շրջապատի համար առաւել վտանգ ներկայացնող առարկաների, նիւթերի հետ վարուելու կանոնները խախտելը, որն անզգուշութեամբ առաջացրել է մարդու մահ, պատժւում է ազատազրկմամբ 4-8 տարի ժամկէտով), յարուցուել է քրէական գործ եւ կատարւում է նախաքննութիւն:
  -   Հասարակութիւն