Հայաստանցիների ընդհանուր տրամադրութիւնը ապագայի նկատմամբ անորոշութիւնն է եւ տագնապը. Ահարոն Ադիբեկեան


Հայաստանցիների ընդհանուր տրամադրութիւնը ապագայի նկատմամբ անորոշութիւնն է եւ տագնապը. Ահարոն Ադիբեկեան

  • 07-02-2012 20:28:57   | Հայաստան  |  Հասարակութիւն
Հայաստանում եւ համայնքում վիճակը շատ աւելի վատ է, քան առանձին ընտանիքներում: Այսպիսին էն «Սոցիոմետրէ սոցիոլոգիական կենտրոնի կողմից այս տարուայ յունուարին անցկացրած հարցումների արդիւնքները: Սոցհարցումն անցկացնելու նպատակն էր պարզել, թե ինչպիսին էին վերջին 1-2 տարիները երկրի, համայնքի եւ ընտանիքի համար եւ ինչ սպասելիքներ կան ապագայից: Ինչպէս այսօր լրագրողներին տեղեկացրեց «սոցիոմետրէ սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկեանը, Ապագայից սպասելիքների առումով, համաձայն հարցումների, նկատւում է հասարակութեան սոցիալ-հոգեբանական բեւեռացում: ըստ նրա, նախորդ տարուայ համեմատ 7 տոկոսով է աճել յոռետեսների զանգուածը, իսկ լաւատէս յաջողակների թիւը նախորդ` 2011-ի հարցուածների համեմատ գրեթէ կրկնապատկուել է: դական ակնկալիքներ առաջիկայ տարիներից ունէն նրանք, ովքեր տնտեսապէս կայուն վիճակում էն, կարողանում էն իրենց խնդիրները լուծել, սակայն ընդհանուր տրամադրութիւնը, սոցիոլոգի գնահատմամբ, ապագայի վերաբերեալ անորոշութիւնն է եւ տագնապը` պայմանաւորուած գլոբալ ճգնաժամով, տարածաշրջանային ու ներքին խնդիրներով: Հարցումների համաձայն` առաւել բարեկեցիկ վիճակում էն երեւանցիները, Սիւնիքի բնակիչներն ու գիւմրեցիները: Հարցմանը մասնակցել է 1650 չափահաս քաղաքացի` Երեւանից եւ հանրապետութեան մարզերից: Տուեալները համեմատուել էն 2011-ի մայիս-յունիսն անցկացուած հարցումների արդիւնքների հետ: Ահարոն Ադիբեկեանը տեղեկացրեց նաեւ, որ ապագայ խորհրդարանից հարցուածները հիմնականում ակնկալում էն սոցիալ-տնտեսական խնդիրների լուծում:
  -   Հասարակութիւն