Ստյոպայ Սաֆարեան. Թուրքիայի բացայայտ լկտի վերաբերմունքը բաւարար կը լինէր որեւէ նորմալ երկրի իշխանութեան համար կուլ չտալ ապտակը


Ստյոպայ Սաֆարեան. Թուրքիայի բացայայտ լկտի վերաբերմունքը բաւարար կը լինէր որեւէ նորմալ երկրի իշխանութեան համար կուլ չտալ ապտակը

  • 07-02-2012 21:34:47   | Հայաստան  |  Քաղաքական
Ազգային ժողովի փետրուարի 7-ի նիստում «ժառանգութիւնէ խմբակցութեան ղեկավար Ստյոպայ Սաֆարեանն անդրադարձաւ Եւրամիութեան հարցերով Թուրքիայի նախարար Էգեմէն Բաղըշի` Ֆրանսիայի սենատում Հայոց ցեղասպանութեան մերժումը քրէականացնող օրէնքի ընդունման կապակցութեամբ արած ցինիկ յայտարարութիւններին: «մենք հիմա Շուեյցարիայում ենք, եւ էս յայտարարում եմ, որ 1915թ. տեղի ունեցած իրադարձութիւնները ցեղասպանութիւն չէն: Դէ թող գան եւ ձերբակալեն ինձէ, - Դաւոսի համաշխարհային տնտեսական ֆորումից յետոյ Ցիւրիխում ասել էր Բաղըշը: Պատգամաւորը նկատեց, որ անգամ այն բանից յետոյ, երբ Ցիւրիխի դատախազութիւնը սկսեց քննարկել թուրք նախարարին քրէական պատասխանատուութեան ենթարկելու հարցը, Էգեմէն Բաղըշը հանդէս եկաւ մէկ այլ ցինիկ յայտարարութեամբ. «ցիւրիխի գլխաւոր դատախազը թող ժամանակ չկորցնի քննելու համար, թէ էս դա ասել եմ, թէ ոչ: Էս նրան Թուրքիայից կ'օգնեմ. այո, էս Ցիւրիխում ասել եմ, որ 1915թ-ին ցեղասպանութիւն չի եղել եւ հիմա էլ նոյն նախադասութիւնը կրկնում եմ: Հիմա էլ յայտարարում եմ, որ Շուեյցարիայ կատարուելիք իմ այցերի ժամանակ եթէ նոյն հարցը տան, էս նոյն կերպ կը պատասխանեմ: Համաձայն եւրոպական օրէնքների` մարդն ունի ազատ արտայայտուելու իրաւունք: Բացի այդ, էս չեմ ճանաչում ուժ, որ կարողանայ ձերբակալել Թուրքիայի Հանրապետութեան որեւէ նախարարիէ: «Փաստն ինքնին խօսուն է. Եւրոպական միութեան դռները Թուրքիայի անդամակցութեան հարցով անընդմէջ ծեծող թուրք նախարարը հերթական ցինիկ յայտարարութիւնն է անում, որը իւրայատուկ վերաբերմունք է ոչ միայն եւրոպական օրէնքի հանդէպ ու այն Թուրքիայի կողմից չյարգելու մասինէ,-նկատեց «ժառանգութիւնէ խմբակցութեան ղեկավարը: Աւելին` ըստ նրա, սա նաեւ պարզ խոստովանութիւն է իր իսկ երկրի ստորագրած հայ-թուրքական փաստաթղթերը ոտնակոխ տալու ու դրա ներքոյ հետապնդած նպատակների մասին: «Թուրքիայի բացայայտ լկտի վերաբերմունքը հայոց ողբերգութեան ու իր իսկ կատարած մեծագոյն ոճիրի հանդէպ, այն էլ ապրիլի 24-ի տարելիցի նախաշեմին, բաւարար կը լինէր որեւէ նորմալ երկրի իշխանութեան համար կուլ չտալ թուրքական ապտակը: Բայց ԱԺ նախագահը շարունակում է ճիշտ համարել այն, որ արձանագրութիւնները մնան մեծ օրակարգում: Հարկադրուած եմ արձանագրել. այն, ինչ կարողանում էն անել ՀՀ իշխանութիւնները, դա այլ երկրների կողմից Հայոց ցեղասպանութեան ճանաչման դափնիներից մի քիչ էլ իրենց վերագրելն է: Իսկ այն, ինչ պարտաւոր էն անել իրենք, ցաւօք, հրաժարւում էն անել: Եւ դա վերաբերում է ոչ միայն ազգային շահերին, այլեւ քաղաքացու իրաւունքին, որոնք հաւասարապէս անպաշտպան էն մնալու մեր երկրում, քանի դեռ իշխանութիւնը ժողովրդին չէ եւ ազգային չէէ,-յայտարարեց Սաֆարեանը` ընդգծելով, որ «խորհրդարանական ընտրութիւնների նախաշեմին այս ամէնից հետեւութիւն անելու, մտածելու ու ճիշտ ընտրութիւն կատարելու հնարաւորութիւն ունի ՀՀ իւրաքանչիւր քաղաքացի»:
  -   Քաղաքական