Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը եւ տիկին Ռիտա Սարգսեանն այսօր Արամ Խաչատրեան համերգասրահում ներկայ էն գտնուել ՀՀ ժողովրդական արտիստ, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր Ռուբէն Մաթեւոսեանի ծննդեան 70 եւ բեմական գործունէութեան 50 ամեակներին նուիրուած յոբելեանական համերգին: Այս մասին "Նոյեան Տապան"-ին յայտնեցին ՀՀ նախագահի մամլոյ գրասենեակից: