Յունիսի 1-ից հնարաւոր կը լինի ձեռք բերել նոյնականացման քարտ ու կենսաչափական էլեկտրօնային անձնագիր


Յունիսի 1-ից հնարաւոր կը լինի ձեռք բերել նոյնականացման քարտ ու կենսաչափական էլեկտրօնային անձնագիր

  • 07-02-2012 23:04:27   | Հայաստան  |  Հասարակութիւն
Հայաստանի Հանրապետութիւնում կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող անձնագրերի եւ նոյնականացման քարտերի համակարգի ներդրման նպատակով Ազգային Ժողովի կողմից 2011թուականի նոյեմբերի 30-ին ընդունուեցին «հայաստանի Հանրապետութեան քաղաքացու անձնագրի մասինէ, «նոյնականացման քարտերի մասինէ եւ «հանրային ծառայութիւնների համարանիշի մասինէ ՀՀ օրէնքները, որոնք ուժի մէջ կմտնէն 2012 թուականի յունիսի 1-ից: Այս մասին "Նոյեան Տապան"-ին տեղեկացրեցին ՀՀ ոստիկանութիւնից: Նոյն աղբիւրի համաձայն, օրէնքների ընդունման արդիւնքում ՀՀ քաղաքացիները 2012 թուականի յունիսի 1-ից յետոյ իրաւունք ձեռք կը բերեն Հայաստանի Հանրապետութեան տարածքում օգտագործելու նպատակով որպէս անձը հաստատող փաստաթուղթ ունենալու Նոյնականացման քարտ, իսկ օտարերկրեայ պետութիւններ մեկնելու դէպքում որպէս ճամփորդական փաստաթուղթ` նաեւ կենսաչափական տուեալներով անձնագիր (անձնագիրը պարունակելու է քաղաքացու աջ եւ ձախ ձեռքերի ցուցամատերի մատնադրոշմները): Անձը հաստատող նշուած փաստաթղթերը ստանալը ՀՀ քաղաքացիների իրաւունքն է, այսինքն` կամաւոր է. ուժի մէջ էն գտնուելու նաեւ Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան 1998 թուականի դեկտեմբերի 25-ի թիւ 821 որոշմամբ նախատեսուած` հին նմուշի անձնագրերը, 2012 թուականի յունիսի 1-ից յետոյ Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիները կարող էն նաեւ ստանալ, փոխանակել հին նմուշի անձնագրերը կամ երկարաձգել դրանց վաւերականութեան ժամկէտը` միաժամանակ օգտագործելով այն թէ Հայաստանի Հանրապետութեան տարածքում եւ թէ Հայաստանի Հանրապետութեան տարածքից դուրս: «պետական տուրքի մասինէ ՀՀ օրէնքում 2011 թուականի նոյեմբերի 30-ին կատարուած լրացման արդիւնքում սահմանուել էն նաեւ ՀՀ քաղաքացու նոյնականացման քարտի եւ կենսաչափական տուեալներ պարունակող էլեկտրօնային անձնագրերի տրամադրման համար պետական տուրքի չափերը, համապատասխանաբար` 3 հազար եւ 25 հազար դրամ: «հանրային ծառայութիւնների համարանիշի մասինէ ՀՀ օրէնքի համաձայն Հանրային ծառայութիւնների համարանիշը թուային տաuը նիշերի համակցութիւն է, որը ձեւաւորւում է բնակչութեան պետական ռեգիստր մուտքագրուած անհատական տուեալների հիման վրայ: Մինչեւ նշուած օրէնքն ուժի մէջ մտնելը Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիներին տրուած սոցիալական ապահովութեան քարտերի համարները համարուելու էն հանրային ծառայութիւնների համարանիշեր եւ ամրագրուելու էն նոյնականացման քարտերում` դրանք քաղաքացիներին օրէնքով սահմանուած կարգով առաջին անգամ տրամադրելիս: Օրէնքով նախատեսուել է նաեւ հանրային ծառայութիւնների համարանիշի ձեռքբերման կամաւորութեան սկզբունքը: Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիներին տրուած սոցիալական ապահովութեան քարտերը կարող էն օգտագործուել հանրային ծառայութիւնների համարանիշերի օգտագործման համար նախատեսուած նպատակներով նաեւ 2012 թուականի յունիսի 1-ից յետոյ: Այն դէպքերում, երբ քաղաքացիների իրաւունքների իրացման համար օրէնսդրութեամբ նախատեսուած է հանրային ծառայութիւնների համարանիշի (սոցիալական ապահովութեան քարտի) պարտադիր առկայութիւն, սակայն քաղաքացին հրաժարւում է ձեռք բերել հանրային ծառայութիւնների համարանիշ (սոցիալական ապահովութեան քարտ) եւ չի ստացել նոյնականացման քարտ, ապա ոստիկանութիւնը վերջինիս տրամադրելու է հանրային ծառայութիւնների համարանիշ չստանալու վերաբերեալ տեղեկանք, որի հիման վրայ պետական մարմինները կամ պաշտօնատար անձինք կապահովէն քաղաքացու իրաւունքների իրացումը: Նոյնականացման քարտ չստացած եւ սոցիալական քարտ չունեցող քաղաքացու ցանկութեամբ Ոստիկանութիւնը վերջինիս կը տրամադրի հանրային ծառայութիւնների համարանիշ` տեղեկանքի տեսքով:
  -   Հասարակութիւն