Գործարար միջավայրը բարելաւելու նպատակով Հայաստանին տրամադրուեց 1,9 մլն դոլար


Գործարար միջավայրը բարելաւելու նպատակով Հայաստանին տրամադրուեց 1,9 մլն դոլար

  • 08-02-2012 18:45:56   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Քանի կէտով այս տարի Հայաստանն իր դիրքերը կը բարելաւուի գործարարութեան ամենամեայ զեկոյցում. լրագրողներից մէկի այս հարցին ի պատասխան էկոնոմիկայի նախարար Տիգրան Դաւթեանը պատասխանեց. «անցեալ տարի առնուազն հինգ կէտ ասացինք, վեցն արեցինք, 4,6 ՀՆԱ ասացինք, 4,6 ՀՆԱ եղաւ, արդիւնաբերութիւնն էլ ասացինք, որ կ'ունենայ բաւականին բարձր ցուցանիշ` ունենք 14,1 տոկոս, այդ առումով տարուայ սկզբի բոլոր մեր կանպխտեսումերն իրականացան": Ըստ նախարարի, նախորդ տարի Հայաստանը վեց կէտով բարելաւեց իր դիրքերը «DOING BUSINESSէ,- ում: Նշուեց, որ գործարար միջավայրի բարելաւմանն ուղղուած ծրագրերն այս տարի եւս Հայաստանի կառավարութեան ուշադրութեան կենտրոնում կլինէն: Հարկային վարչարարութեան, արտահանման եւ ներմուծման գործընթացները հեշտացնելու, տեսչական բարեփոխումներն ու սննդի անտուանգութեան ուղղութեամբ բարեփոխումներ կատարելու նպատակով ՀԲ խմբի ամդամ Միջազգային ֆինանսական կ'որպորացիան Հայաստանին է տրամադրել է 1.9 մլն դոլար, ինչն ամրագրուեց այսօր ստորագրուած համաձայնագրով:
  -   Տնտեսութիւն