IFC-ի եւ FMO-ի օգնութեամբ «Հայէկոնոմբանկը» կ'ընդլայնի փոքր եւ միջին ձեռնարկութիւնների ֆինանսաւորումը


IFC-ի եւ FMO-ի օգնութեամբ «Հայէկոնոմբանկը» կ'ընդլայնի փոքր եւ միջին ձեռնարկութիւնների ֆինանսաւորումը

  • 30-12-2010 18:01:26   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Երեւան, 30 դեկտեմբերի, 2010թ.— Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ն օգնում է «Հայէկոնոմբանկին» ընդլայնել փոքր եւ միջին ձեռնարկութիւնների համար ֆինանսաւորման հնարաւորութիւնները եւ խթանել տնտեսութեան աճն ու վերականգնումը` բանկի համար միջազգային ֆինանսաւորում մոբիլիզացնելու միջոցով: IFC-ն «Հայէկոնոմբանկին» տրամադրում է 5 միլիոն դոլարի առաջնային վարկ եւ զուգահեռաբար մոբիլիզացնում է մինչեւ 5 միլիոն դոլարի առաջնային վարկ Նիդեռլանդների Զարգացման ֆինանսական ընկերութիւնից (FMO): «Հայէկոնոմբանկի» ֆինանսաւորումը ակնառու է դարձնում IFC-ի դերը` ռեսուրսների մոբիլիզացման եւ զարգացման ֆինանսական հաստատութիւնների ու մասնաւոր հատուածի ջանքերի համաձայնեցման գործում` ուղղուած լրացնելու առեւտրային վարկատուների ծախսերի ու ծրագրերի կրճատման պատճառով առաջացած ֆինանսաւորման բացերը: «Ֆինանսաւորումը բանկին թոյլ կը տայ ընդլանել իր յաճախորդների բազան եւ տրամադրել անհրաժեշտ ֆինանսաւորում Հայաստանի տնտեսութեան տարբեր ոլորտներում գործող փոքր եւ միջին ձեռնարկութիւններին », ասաց «Հայէկոնոմբանկի» վարչութեան նախագահ - գործադիր տնօրէն Արմէն Նալջեանը: Լինելով IFC-ից 2004թ. առաջին վարկը ստացած հայաստանեան բանկը` «Հայէկոնոմբանկը» ունի մասնաճիւղերի լայն ցանց երկրում եւ 2006թ. միացել է IFC-ի «Համաշխարհային առեւտրի ֆինանսաւորման ծրագրին»: «Փոքր եւ միջին ձեռնարկութիւնները կարեւոր դեր էն խաղում Հայաստանի տնտեսութեան մէջ` նպաստելով երկրում ընդհանուր արտադրութեանն ու աշխատատեղերի ստեղծմանը », ասաց Կովկասում IFC-ի տարածաշրջանային ղեկավար Թոմաս Լիւբեքը: «Այս ներդրմամբ մենք կը նպաստենք այդ ընկերութիւնների մրցունակութեան բարձրացմանը, ինչպէս նաեւ կոչ կանենք զարգացման ֆինանսական այլ հաստատութիւնների ու մասնաւոր հատուածին` տրամադրել ֆինանսական միջոցներ Հայաստանի շուկայի համար»: IFC-ն` Հայաստանի անդամակցութիւնից ի վեր 1995 թուականին, ներդրել է 87 մլն ԱՄՆ դոլար երկրի տնտեսութեան տարբեր ոլորտներում իրականացուող 18 ծրագրերում, ներառեալ` ֆինանսական շուկաները, ընդհանուր արտադրութեան ոլորտը, էներգետիկան եւ հանքարդիւնաբերութիւնը: IFC-ն խորհրդատուական ծառայութիւնների ծրագրերի միջոցով մատուցում է խորհրդատուութիւն` ուղղուած ֆինանսական հատուածին, կայուն էներգետիկային եւ ներդրումային միջավայրի իրաւական դաշտի պարզեցմանը: IFC-ի մասին Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ն զարգացող երկրներում համաշխարհային զարգացման ամենախոշոր հաստատութիւնն է, որի ուշադրութիւնն ուղղուած է մասնաւոր հատուածին: Մենք մարդկանց համար ստեղծում ենք աղքատութիւնից խուսափելու եւ կենսամակարդակը բարելաւելու հնարաւորութիւններ: Մենք այդ անում ենք տրամադրելով ֆինանսաւորում, որով աջակցում ենք գործարարներին աւելի ու աւելի շատ մարդկանց աշխատանքով ապահովելու եւ ծառայութիւններ մատուցելու գործում, համախմբելով կապիտալն այլ աղբիւրներից եւ տրամադրելով խորհրդատուական եւ ռիսկերի կառավարման ծառայութիւններ` ապահովելու կայուն զարգացում: Համաշխարհային տնտեսութեան համար անկայուն ժամանակներում մեր նոր ներդրումները 2010թ.-ի ֆինանսական տարում հասան ռեկորդային 18 միլիարդ դոլարի:
  -   Մամլո հաղորդագրություն