Մայիսի 18-ին, Ֆիֆա-ն, իր պաշտօնական կայք-էջում հրապարակել է ֆուտբոլի ազգային հաւաքականների դասակարգման նոր աղիւսակը: Հայասատանի հաւաքականը նոր ցուցակում ապրիլ ամսուայ համեմատ, իր դիրքը չի փոխել եւ մնացել է նոյն 62-րդ հորիզոնականում: Եւրո-2012-ի շրջանակներում մեր ընտրանու մրցակիցների զբաղեցրած տեղերն են. Ռուսաստան 18-րդ հորիզոնական, Սլովակիայ` 26, Իռլանդիայ` 34, Մակեդոնիա` 85 եւ Անդորրայ` 202:
Համաշխարհային ֆուտբոլի դասակարգման աղիւսակը շարունակում է գլխաւորել աշխարհի եւ եւրոպայի ներկայիս չեմպիոն Իսպանիայի հաւաքականը: «Կարմիրներն» իրենց ակվտիւում ունեն 1857 միաւոր, եւ զգալիօրէն առաջ են անցել առաջին եռեակում գտնուող Հոլանդիայի եւ Բրազիլիայի ընտրանիներից, որոնք համապատասխանաբար ունեն 1702 եւ 1425 միաւոր: Լաւագոյն տասնեակում են ընդգրկուել նաեւ Գերմանիայի, Արգենտինայի, Անգլիայի, Ուրուգուայի, Պորտուգալիայի, Իտալիայի եւ Խորուաթիայի հաւաքականները:
Յաւելենք, որ Ֆիֆա-ի ազգային ընտրանիների դասակարգման յաջորդ աղիւսակը կը հրապարակուի յունիսի 29-ին: