Ռոբերտ Գալօյեանը նշանակուել է պետական եկամուտների կոմիտէի նախագահի տեղակալ


Ռոբերտ Գալօյեանը նշանակուել է պետական եկամուտների կոմիտէի նախագահի տեղակալ

  • 10-02-2012 21:52:54   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Հայաստանի հանրապետութեան վարչապետ Տիգրան Սարգսեանի որոշմամբ, Ռոբերտ Գալօյեանը նշանակուել է ՀՀ կառավարութեանն առընթեր պետական եկամուտների կոմիտէի նախագահի տեղակալ: Այս մասին հաղորդում է ՀՀ կառավարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնը: Ռոբերտ Գալօյեանը ծնուել է 1964 թուականի յունուարի 30-ին, Երեւանում: 1981 թ.-ին աւարտել է Երեւանի թիւ 10 միջնակարգ դպրոցը: 1985 թ.-ին աւարտել է Երեւանի ժողովրդական տնտեսութեան ինստիտուտի աշխատանքի էկոնոմիկայ եւ կազմակերպում ֆակուլտետը: 1985-1991 թթ.-ին աշխատել է Երեւանի էլեկտրատեխնիկական գործարանում` որպէս տնտեսագէտ: 1991-2012 թթ.-ին աշխատել է ՀՀ կառավարութեանն առընթեր պետական եկամուտների կոմիտէում նախ որպէս տեսուչ, այնուհետեւ 1997 թ.-ից եղել է Հարկային պետական տեսչութեան պետի աշխատակազմի ղեկավար, Սպանդարեանի հարկային տեսչութեան պետ, օպերատիւ հետախուզութեան վարչութեան պետի տեղակալ: 2009 թ.-ին նշանակուել է օպերատիւ հետախուզութեան վարչութեան պետ: 2012 թ.-ի փետրուարի 10-ին նշանակուել է հհ կառավարութեանն առընթեր պետական եկամուտների կոմիտէի նախագահի տեղակալ: Հարկային ծառայութեան գնդապետ է: Ամուսնացած է, ունի երկու որդի:
  -   Տնտեսութիւն