ԼՂՀ-ում բնակուող Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամներին, մասնակիցներին, նրանց հաւասարեցուած անձանց կցուրաբերվի միանուագ դրամական օգնութիւն<br />


ԼՂՀ-ում բնակուող Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամներին, մասնակիցներին, նրանց հաւասարեցուած անձանց կցուրաբերվի միանուագ դրամական օգնութիւն

  • 28-12-2010 15:34:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ամանորի եւ Սուրբ Ծննդեան տոների կապակցութեամբ Լեռնային Ղարաբաղի հանրապետութիւնում բնակուող Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամներին, Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին, Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամներին եւ մասնակիցներին հաւասարեցուած անձանց, Հայրենական մեծ պատերազմում զոհվածների ընտանիքների անդամներին` թւով 449 հոգու, կցուրաբերվի 25 հազարական դրամի չափով միանուագ դրամական օգնութիւն: Ըստ ԼՂՀ նախագահ Բակո Սահակեանի դեկտեմբերի 25-ի կարգադրութեան, դրամական օգնութեան վճարումն ապահովելու համար նախագահի աշխատակազմի ղեկավարի ֆոնդից 11 միլիոն 225 հազար դրամ է յատկացուել Սոցիալական ապահովութեան նախարարութեանը: Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի Տեղեկատուութեան գլխաւոր վարչութիւնից, Սոցիալական ապահովութեան նախարարութեանը յանձնարարական է տրուել համապատասխան միջոցներ ձեռնարկել սոյն կարգադրութեան կատարումն ապահովելու ուղղութեամբ եւ այդ մասին հաշուէտւութիւն ներկայացնել նախագահին:
  -   Հասարակութիւն