Փետրուարի 13-ին հերթական «Ուղիղ կ'ապ»-ի հիւրն է լինելու ճանապարհային ոստիկանութեան ներկայացուցիչը


Փետրուարի 13-ին հերթական «Ուղիղ կ'ապ»-ի հիւրն է լինելու ճանապարհային ոստիկանութեան ներկայացուցիչը

  • 13-02-2012 14:36:35   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հասարակութիւն-ոստիկանութիւն կապի ամրապնդման, ոստիկանական ստորաբաժանումների աշխատանքի թափանցիկութիւնն ապահովելու, քաղաքացիներին անհրաժեշտ տեղեկութիւն տրամադրելու նպատակով ՀՀ ոստիկանութեան հասարակայնութեան հետ կապի եւ լրատուութեան վարչութիւնում գործում է «Ուղիղ կ'ապ», որի ընթացքում քաղաքացիներին հետաքրքրող հարցերին պատասխանում են ոստիկանութեան ծառայութիւնների պատասխանատուները: Փետրուարի 13-ին հերթական «Ուղիղ կ'ապ»-ի հիւրն է լինելու ճանապարհային ոստիկանութեան ներկայացուցիչը, ում կարող էք հարցեր ուղղել Երեւան քաղաքում տեղադրուած տեսախցիկների եւ արագաչափ սարքերի գործունէութեան, արձանագրած իրաւախախտումների, ինչպէս եւ յիշեալ սարքերի շահագործման վերաբերեալ: Հարցերը կարող էք ուղղել ժամը 15.00-ից մինչեւ 16.30-ը` 59-60-54 հեռախօսահամարով:
  -   Մամլո հաղորդագրություն