Բելառուսի Հանրապետութեան ԱԺ պատուիրակութիւնը ՀՀ Աժ-ում հանդիպումներ ունեցաւ եւրոպական կառոյցներում հայկական խորհրդարանական ներկայացուցիչների հետ


Բելառուսի Հանրապետութեան ԱԺ պատուիրակութիւնը ՀՀ Աժ-ում հանդիպումներ ունեցաւ եւրոպական կառոյցներում հայկական խորհրդարանական ներկայացուցիչների հետ

  • 14-02-2012 18:11:56   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Փետրուարի 14-ին Բելառուսի Հանրապետութեան Ազգային ժողովի պատուիրակութիւնը ՀՀ Աժ-ում հանդիպումներ ունեցաւ եւրոպական կառոյցներում հայկական խորհրդարանական ներկայացուցիչների հետ: Հանդիպումներին մասնակցում էր նաեւ Հայաստանում Բելառուսի արտակարգ եւ լիազօր դեսպան Ստեպան Սուխօրենկոն: Արեւելեան գործընկերութեան «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում ԱԺ պատուիրակութեան ղեկավար Վահան Յովհաննիսեանը եւ ԲՀ ԱԺ ներկայացուցիչների պալատի փոխնախագահ Վիկտոր Գումինսկին քննարկեցին Արեւելեան գործընկերութեան շրջանակներում եւ յատկապէս խորհրդարանական ձեւաչափում համագործակցութեան հնարաւորութիւնը: Վեհաժողովում հայկական պատուիրակութեան ողջ կազմը, Վահան Յովհաննիսեանի ներկայացմամբ, պաշտպանում է Արեւելեան բոլոր 6 երկրների լիարժէք ներկայացուածութիւնը «եվրանեսթումէ: Այս սկզբունքից ելնելով` հայ խորհրդարանականները դէմ էն արտայայտուել հակաբելառուսական բանաձեւի ընդունմանը` երկրորդ լիագումար նիստում ներկայացուած փաստաթղթին դէմ քուէարկելով: Բանախօսը տեղեկացրեց կառոյցի առաջիկայ աշխատանքների մասին` նշելով, որ մէկ շաբաթից Երեւանում կը կայանայ «եվրանեսթիէ սոցիալական, կրթամշակութային եւ քաղաքացիական հասարակութեան հարցերի յանձնաժողովի արտագնա նիստը: Պրն. Գումինսկին, ի դէմս հայկական պատուիրակութեան ղեկավարի, շնորհակալութիւն յայտնեց Հայաստանին սկզբունքային ու կառուցողական դիրքորոշման համար` բնորոշելով այն նաեւ բարեկամական: Ներկայացուցիչների պալատի փոխնախագահն ափսոսանք յայտնեց Բելառուսի նկատմամբ կիրառուող երկակի ստանդարտների կապակցութեամբ` նշելով, որ իր երկիրը պատրաստ է Արեւելեան գործընկերութեան շրջանակներում համագործակցելու եւ առաջարկներով հանդէս գալու` հաւասար գործընկերային հիմունքներով: Նա նշեց, որ տնտեսական համագործակցութիւնը ԵՄ երկների հետ խիստ ակտիւ է, խնդիրները զուտ քաղաքական բնոյթի էն: Զրուցակիցները, ի թիւս Հայաստանի եւ Բելառուսի միջեւ միջազգային կառոյցներում փոխգործակցութեան խնդիրների, անդրադարձան նաեւ քաղաքական, տնտեսական, ռազմական ու հասարակական համագործակցութեանը: Հանդիպմանը մասնակցեց նաեւ երկու խորհրդարանների միջեւ համագործակցութեան միջխորհրդարանական յանձնաժողովի համանախագահ Հրայր Կարապետեանը: ԲՀ ԱԺ Բելառուս-հայաստան միջխորհրդարանական համագործակցութեան յանձնաժողովի պատուիրակութեանը նոյն օրն ընդունեց եւրոպայի անվտանգութեան եւ համագործակցութեան կազմակերպութեան խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատուիրակութեան ղեկավար Արամ Սաֆարեանը: ԲՀ ԱԺ Բելառուս-հայաստան միջխորհրդարանական համագործակցութեան յանձնաժողովի պատուիրակութեան ղեկավար, յանձնաժողովի համանախագահ Վիկտոր Գումինսկին շնորհակալութիւն յայտնելով ջերմ ընդունելութեան համար` բարձր գնահատեց տարբեր միջազգային կառոյցներում, մասնաւորապէս ԵԱՀԿ Խվ-ում հայ եւ բելառուս գործընկերների փոխշահաւէտ համագործակցութիւնը եւ տարբեր քննարկումների ընթացքում ցուցաբերուած դիրքորոշումները: Նա յոյս յայտնեց, որ երկու երկրների պատուիրակութիւնների միջեւ առկայ փոխշահաւէտ յարաբերութիւններն էլ աւելի կը զարգանան եւ կլինէն շարունակական: ԵԱՀԿ ԽՎ հայկական պատուիրակութեան ղեկավար Արամ սաֆարեանը ողջունելով հիւրերին` պարզ եւ թափանցիկ գնահատեց տարբեր միջազգային կառոյցներում հայկական եւ բելառուսական պատուիրակութիւնների համագործակցութիւնն ու դիրքորոշումները, նկատելով, որ դրանց հիմքում ազնուութիւնն է: Պարոն Սաֆարեանի խօսքով` հայ եւ բելառուս գործընկերներն արդիւնաւէտ համագործակցում էն ոչ միայն ԵԱՀԿ ԽՎ , այլեւ ՀԱՊԿ շրջանակներում եւ կարծում է, որ այն անհրաժեշտ է շարունակել: Հանդիպման ընթացքում քննարկուեցին միջազգային կառոյցներում յետագայ համագործակցութեանն առնչուող հարցեր: ԵԱՀԿ ԽՎ հայկական պատուիրակութեան ղեկավար Արամ Սաֆարեանն անդրադարձաւ առաջիկայ մայիսին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրութիւններին ու ՀՀ ԱԺ նախագահ Սամուէլ Նիկոյեանի եւ ԵԱՀԿ ԽՎ հայկական պատուիրակութեան կողմից առաջարկեց դիտորդական առաքելութիւն իրականացնել: Նա շեշտեց, որ ազատ, արդար եւ թափանցիկ ընտրութիւններ իրականացնելու հարցում շահագրգիռ էն ԱԺ բոլոր խմբակցութիւնները: ԲՀ ԱԺ Բելառուս-հայաստան միջխորհրդարանական համագործակցութեան յանձնաժողովի համանախագահ Վիկտոր Գումինսկին յաջողութիւններ եւ նոր ձեռքբերումներ մաղթեց կայանալիք ընտրութիւններում: Նոյն օրը Հայաստանի Հանրապետութեան եւ Բելառուսի Հանրապետութեան Ազգային ժողովների միջեւ համագործակցութեան միջխորհրդարանական յանձնաժողովի բելառուսական կողմի պատուիրակութեան հետ հանդիպեց նաեւ Հայաստան-եւրամիութիւն խորհրդարանական համագործակցութեան յանձնաժողովի համանախագահ Նաիրա Զոհրաբեանը: Հանդիպման ընթացքում բելառուսական պատուիրակութիւնը բարձրացրեց միջազգային կառոյցներում Բելառուսի խնդրին առնչուող հարցեր` ակնկալելով հայկական պատուիրակութիւնների աջակցութիւնը: Նաիրա Զոհրաբեանը, անդրադառնալով միջազգային կառոյցներում հետսովետական որոշ երկրների հանդէպ ձեւաւորուած վերաբերմունքին, նշեց, որ իր համար անընդունելի է այդ կառոյցներում երկակի ստանդարտների կիրառումը` արձանագրելով, որ վերջին շրջանում միջազգային այնպիսի հեղինակաւոր կ'առոյցնէր, ինչպիսին օրինակ Եւրոպայի խորհուրդն է, ակնյայտօրէն կիրառում էն երկակի ստանդարտներ: Նշելով, որ բելառուսում կան ժողովրդավարութեան, մարդու իրաւունքների հետ կապուած խնդիրներ` տիկին Զոհրաբեանը կարծիք յայտնեց, որ ժողովրդավարութեան եւ ընդհանրապէս մարդու իրաւունքների հետ կապուած շատ աւելի լրջագոյն խնդիրներ կան Ադրբեջանում, որի հանդէպ Եխխվ-ն բաւականաչափ լօյալ է: Իսկ Ադրբեջանում առկայ ժողովրդավարութեան խորը ճգնաժամին չանդրադառնալու պատճառը, ըստ Նաիրա Զոհրաբեանի, այն է, որ Ադրբեջանը կարողանում է «իր ժողովրդավարութիւնը գնել նաւթովէ: Կողմերն անդրադարձան նաեւ ներքաղաքական իրավիճակին եւ առաջիկայ խորհրդարանական ընտրութիւններին: Քանի որ տիկին Զոհրաբեանը «եվրանեսթէ Խվ-ի քաղաքական յանձնաժողովի փոխնախագահն է, հիւրերը շնորհակալութիւն յայտնեցին նրան` «Եվրանեսթ» ԽՎ-ում Բելառուսի խնդրին աջակցելու համար:
  -   Մամլո հաղորդագրություն