Վոլգոգրադում սրճարանի պայթիւնից հայեր էն տուժել


Վոլգոգրադում սրճարանի պայթիւնից հայեր էն տուժել

  • 15-02-2012 01:09:10   | Ռուսաստան  |  Հասարակութիւն

Փետրուարի 14-ի ուշ երեկոյեան Ռուսաստանի Դաշնութեան Վոլգոգրադ քաղաքի «բելաջիոէ սրճարանում տեղի ունեցած պայթիւնի հետեւանքով տուժել էն նաեւ հայեր: Նախնական վարկածի համաձայն, Սիրահարների տօնի առիթով խնջոյքի ժամանակ խոհանոցում գազի ուժեղ պայթիւն է տեղի ունեցել, ինչին յաջորդել է հրդեհը: Սրճարանի այցելուները կոտրել էն ապակիները եւ փորձել պատուհաններից ցատկել փողոց: Ըստ ռուսաստանեան Life News Online-ի, տարբեր աստիճանի այրուածքներ եւ վնասուածքներ է ստացել 26 մարդ: Նրանցից 21-ին տեղափոխել էն հիւանդանոց: Բժիշկներն առաւել ծանր էն գնահատում տուժածներից 11-ի վիճակը: Նրանց թւում էն նաեւ Սուետլանայ եւ Յովհաննէս Ղազարեանները: հիւանդանոցում գտնուող մնացած 10 տուժածները ստացել էն աւելի թեթեւ վնասուածքներ, սակայն նրանք եւս ստացիոնար բուժման կարիք ունէն: Ըստ հրապարակուած ցուցակի, վերջինների թւում կան հայկական ազգանուններով 3 տուժածներ` Արթուր Աբրահամեան, Աննա Շահբազեան եւ Ելենա Սահակեան:
  -   Հասարակութիւն